Տիկին նախագահ,
1894-ից 1923 թվականներին թուրքական հաջորդական կառավարությունների կողմից օկուպացված Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանությունից հետո՝ 1922 թվականից ի վեր Ցեղասպանությունը վերապրած բնիկ հայ փախստականներին տեղաշարժվելու համար տրվել է անձը հաստատող փաստաթուղթ` Նանսենի Անձնագիր և ճամփորդական փաստաթուղթ, որը նախկինում գոյություն չի ունեցել :
Նանսենի այս անձնագիրը Ազգերի լիգայի կողմից 1922 թվականին ընդունված ամենահին անձնագրերից մեկն է, և դա է նաև պատճառը, որ Արևմտյան Հայաստանի բնիկ հայերը հաշվի են առել Նանսենի այս անձնագրի շարունակականությունը իրենց ինքնորոշման իրավունքի ուղղակի և գործնական կիրառման մեջ մինչև 1917/1920 թվականներին պետությունների կողմից ճանաչված անկախություն, որը համապատասխանում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագրի 6-րդ հոդվածին:
Սակայն, ցեղասպանությունը վերապրած եվ օկուպացված Արևմտյան Հայաստանի հայերը դրսևորում են իրենց իրավունքների իրացման մեխանիզմներ գտնելու պատրաստակամություն 100 տարվա պայքարից և տոկունությունից հետո, որը մենք նշում ենք այս օրերին, երբ բնիկ ազգերն ու ժողովուրդները ստացան Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագիրը, որը մինչ օրս պարտադիր չէ պետությունների համար։
Ուստի, ես առաջարկում եմ, որ Միավորված ազգերի կազմակերպությունը, համագործակցելով բնիկ կառավարությունների և նրանց ժողովուրդների հետ , ընդունել բնիկ տարածքների դեօկուպացիայի և ինքնորոշման իրավունքի վերաբերյալ իրավական փաստաթուղթ, որը պարտադիր կդառնա անդամ պետությունների համար Բնիկ ժողովուրդների իրավունքների Փորձագիտական մեխանիզմին և ՄԱԿ-ին ուղղված բազմաթիվ այլ բողոքներից և վկայություններից հետո:
Ուստի ժամանակն է բնիկ ժողովուրդների իրավունքների մասին ՄԱԿ-ի հռչակագիրը վերածել կոնկրետ միջազգային իրավական փաստաթղթի:
Շնորհակալություն, տիկի՛ն Նախագահ։
Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ