Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող Բերձորի միջանցքից՝ Շուշիում Ադրբեջանի կողմից անցկացվող միջազգային ֆորումը լուսաբանող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրելով Ստեփանակերտ՝ անձամբ ականատես լինելու և լուսաբանելու Արցախում առկա ծայրահեղ ճգնաժամային իրավիճակը։
«Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին լրագրողների համայնքն իր բողոքի ձայնն ուղղեց Շուշիի գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին՝ պահանջելով իրենց գործընկերներից գործիք չդառնալ ադրբեջանական բռնապետության ձեռքին և լուսաբանել Արցախում հումանիտար ճգնաժամը»,- տեսանյութին կից գրել է նա։