Չնայած փետրվարյան ավերիչ երկրաշարժներին՝ Արևմտյան Հայաստանի Վաքըֆ գյուղի բնակիչները շարունակում են աշխույժ մշակութային կյանք վարել։ Այսպես, վերջերս Վաքըֆում հայերեն ներկայացվել է Հակոբ Պարոնյանի «Պտոյտ մը Պօլսոյ թաղերու մէջ» ստեղծագործությունը։
Akunq.net-ի փոխանցմամբ, այդ մասին «Ակօս» շաբաթաթերթում գրում է Վարդան Էսթուկյանը։
Աղբյուրի համաձայն՝ ներկայացումը դիտել են շուրջ 200 հոգի։ Երկար տարիներ անց առաջին անգամ էր, որ հայերեն բեմադրություն էր կազմակերպվում Վաքըֆում։
Ներկայացման կազմակերպիչներից Անդրանիկ Բաքըրջըօղլուն Վարդան Էսթուկյանի հետ զրույցում նշել է, թե բեմադրությունը հատկապես լավ են հասկացել գյուղի տարեց բնակիչները, և որ կազմակերպիչները հատկապես ջանքեր են գործադրել, որ ներկայացումը բեմադրվի հայերեն։