Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցել է  առևտրային բանկերի 412 աշխատակից: Այդ հերոսներից մեկը Սարգիս Սարիբեկյանն է։

Հերոս Սարիբեկյանը ծնվել է 1989թ․։ Պահեստազորից էր: Ծանուցագիրը ստանալու հենց նույն օրը՝ սեպտեմբերի 28-ին ներկայացել էր զինկոմիսարիատ ու մեկնել առաջնագիծ։ Սարգիսն աշխատում էր բանկում, բայց ամենից շատ սիրում էր հայրենի բնաշխարհը և աշխատում էր նաև որպես գիդ:

Նա իր կյանքի վերջին օրերն անցկացրեց բարձունքի վրա: Հաթերքի դիրքերը պաշտպանելիս զոհվեց Սարգիսը՝ հոկտեմբերի 2-ին: