Չինաստանի Ցինդաո քաղաքի միջազգային համաժողովների կենտրոնում բացվել է Արեւելեան Հայաստանի Առաջին տաղավարը: Կենտրոնում այսուհետ մշտապես կներկայացվեն Հայաստանի պատմությունն ու մշակույթը, ինչպես նաև տեղեկատվություն զբոսաշրջության և գործարար ոլորտների մասին: «Մոտ ապագայում մեր ծրագրերում է տաղավարում ներկայացնել զբոսաշրջային ներուժը, հայկական տեխնոլոգիական և ՏՏ ոլորտի նորարարական մշակումները»,-ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը` հավելելով, որ այսուհետ արտադրողները կարող են դիմել կենտրոն՝ չինական շուկա մուտք գործելու և նոր կապեր հաստատելու համար այս հարթակն օգտագործելու նպատակով: