Մարաշ նահանգի Դուլքադիրօղլու շրջանի Քաբասաքալ գյուղի հարակից տարածքներում բռնկվել է անտառային հրդեհ։ Հրդեհը մարելու համար դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ ու ջրցան մեքենաներ։ Մինչ այս պահը վնասվել է մոտ 30 հա անտառածածկ տարածք։ Հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են թե օդային և թե ցամաքային ճանապարհով, բայց քամին նպաստում է հրդեհի ավելի ուժգին տարածմանը։

Բնակավայրերին սպառնացող հրդեհի պատճառով հրշեջները տարհանել են մի քանի անձնանց։

Կիլիկիայի Սիս շրջանում 5․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրացնվել:

Երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 25-ի առավոտյան՝ 08:44-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 11.27 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև  Սիսի հարակից շրջաններում։

Կիլիկիայի բնակիչների փոխանցմամբ՝ աշխատանքները շարունակվում են։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային  կորուստներ չկան, սակայն մի քանի անասնագոմ և մեկ կիսաքանդ շինություն է վնասվել,  որոշ աշխատավայրերում էլ ճաքեր են առաջացել։

Ցնցումները բնակչության շրջանում խուճապի առաջացման պատճառ են դարձել․ վերջիններս տագնապահար փողոց են դուրս եկել։

Կիլիկիայի բնակիչները  հայտնել են, որ խուճապի հետևանքով այդ շրջանի երկու բնակիչ է վերևից ցած նետվել։ Հաջորդած մեկ ժամվա ընթացքում շուրջ 3 հետցնցում է գրանցվել։