Սամոսատում ոռոգման ջրանցքի կառուցման ժամանակ հայտնաբերվել է մ.թ. 2-րդ դարի ժայռափոր դամբարան։ Պեղումների տարածքում կատարված փորձաքննության ժամանակ դամբարանում հայտնաբերվել են տարբեր առարկաներ, մարդկային ոսկորներ, 3 խորշ, ապարանջաններ և ականջօղեր։ Հորատման աշխատանք կատարող մեքենավարը պատահաբար նկատել է դամբարանը, որից հետո իրազեկել է թանգարանի տնօրինությանը, ովքեր ուսումնասիրելով տարածքը՝ պարզել են, որ ժայռափոր դամբարանը թվագրվում է մ.թ.  2-րդ դարով։

Հայտնաբերված առարկաները մանրամասն փորձաքննության համար տեղափոխվել են թանգարանի տարածք։