Հայաստանից Արցախ հումանիտար օգնություն տանող բեռնատարների շարասյունը դեռ սպասում է Բերձորի ճանապարհով մտնելուն, մինչդեռ Բաքվից հնչում են ցինիկ հայտարարություններ՝ անտեսելով ՄԱԿ-ի դատարանի որոշումը:

Այս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Նա հավել է՝ բացի այդ, Բաքվից հնչում են անմարդկային և ցինիկ հայտարարություններ, թե «խաղն ավարտված է»:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին  մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար Հայաստանից 400 տոննա հումանիտար օգնություն է հասցրել մինչև Կոռնիձոր։