Բարեւ ձեզ,

 Իրավաբանորեն անվավեր ճանաչվող Լոզանի պայմանագրի հարյուրամյակի տարելիցի նախօրեին  իրավիճակը Փոքր Ասիայում և Մերձավոր Արևելքում խառնաշփոթային է:

Ճիշտ է` կայքերում, պատմության ուսումնասիրման հարթակներում եւ ըստ պատմաբանների կարծիքների ու լայնածավալ քարոզչության` Լոզանը փոխարինել է  Սեւրի դաշնագրին:

Այս հարցը ոչ միայն պատմական կամ քարոզչական է, այլև իրավական :

Կարող է արդյոք  Լոզանի պայմանագիրը իրավաբանորեն փոխարինել Սևրի դաշնագրին

Արևմտյան Հայաստանի կառավարությունն կազմավորվել է 1918 թ.հունվարի 11-ին (1917 թ. դեկտեմբերի 29-ին)  Կիլիկիայի ազատագրման հետ միաժամանակ, երբ Վահան Ավանեսովը, Պռոշ Պռոշյանը և Վահան Տերյանը Լենինի հետ հերթական հանդիպումից հետո Ստեփան Շահումյանին կոչ են արել ձևավորել Արևմտյան Հայաստանի`  այպես կոչված Թրքահայաստանի առաջին կառավարությունը:

Սկսած Երզնկայի (1917 թ. դեկտեմբերի 18) , Մուդրոսի  (1918 թ.հոկտեմբերի 30) զինադադարներից և վերջացրած ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով (1920 թ. նոյեմբերի 22), Հայաստանի անկախության հարցը դարձավ միջազգային իրավունքի հարց ։

Պողոս Նուբար փաշան 1919 թվականի փետրվարի 26-ին  Վերսալի խաղաղության կոնֆերանսին հուշագիր ներկայացրեց եվ    ձևավորեց կառավարություն , որը փաստացի` դե ֆակտո պաշտոնական ճանաչում ստացավ 1920 թվականի հունվարի 19-ին  դաշնակիցների Գերագույն խորհրդի  կողմից  ։  Արեւմտյան Հայաստանի այսօրվա կառավարությունը, որը 1920 թվականին ճանաչված Հայաստան պետության շարունակականությունն է, 1918 թվականի հունվարի 11-ին (1917 թվականի դեկտեմբերի 29-ին) անկախացավ Ռուսաստանից։

Արևմտյան Հայաստանի տարածքում Հայաստանը դե ֆակտո միջազգայնորեն ճանաչվել է 1920 թվականի հունվարի 19-ին հետևյալ ձեւակերպումներով.

Կառավարության ձևավորման հիման վրա 1920 թ. հունվարի 27-ին Խաղաղության խորհրդաժողովի գլխավոր քարտուղարությունը հայկական ազգային պատվիրակության նախագահին տեղեկացրել է, որ 1920 թ. հունվարի 19-ի իր նիստում Գերագույն խորհուրդը ընդունել է հետևյալ երկու որոշումները:

“1 .   հայկական պետության կառավարությունը պետք է ճանաչվի որպես դե ֆակտո կառավարություն;

“2  . այս ճանաչումը չի կանխորոշում այս պետության հնարավոր սահմանների հարցը”:

Հայաստան պետությունը ներառում էր Արցախը, Նախիջեւանը, Ջավախքը, Կովկասի ժամանակակից Հայկական Հանրապետությունը, Կիլիկիան եւ, իհարկե, Արեւմտյան Հայաստանը, այն բանից հետո, երբ Հայաստանը դե ֆակտո ճանաչվեց 1920 թվականի հունվարի 19-ին եվ դե յուրե 1920 թվականի մայիսի 11-ին, այն`  Արևմտյան Հայաստանը , ճանաչվեց նաև ԱՄՆ-ի կողմից։

Որոշվեց, որ Էրզրումը (Կարինը) կլինի հայկական պետության մայրաքաղաքը։

Դաշնակիցների Գերագույն խորհուրդը Սեւրի դաշնագիրը ստորագրման է ներկայացնում Թուրքիային  պահանջելով մեկ ամսվա ընթացքում  ներկայացնել իր հակաառաջարկները։

http://www.western-armenia.eu/news/Actualite/2019/Les_Conditions_de_Reconnaissance_de_lArmenie_Occidentale.pdf

Այն բանից հետո, երբ Օսմանյան կայսրության վեզիր Դամադ Ֆերիդ փաշան հուշագիր ներկայացրեց Դաշնակիցների Գերագույն խորհրդին. Թուրքիան ճանաչեց միայն Բաթումի պայմանագրին համապատասխան Հայաստանի տարածքը (11 հազար կմ2)։ Ստանալով Դաշնակիցների Գերագույն խորհրդի հերթական մերժումը` 1920 թվականի հունիսի 25-ին Թուրքիան ճանաչեց Կիլիկիայից մինչև Արցախ հայկական նոր պետությունը։

1920 թվականի հուլիսի 22-ին սուլթան Վահիդետտինի (Մեհմեդ VI) նախագահությամբ որոշում կայացվեց ընդունել  Ինքնիշխան խորհրդի առաջարկած պայմանագիրը , ըստ որի`  «գերադասում էին ունենալ փոքր գոյություն, քան մեծ կորուստներ»։ Այս ընդունումը ձեւակերպվեց սուլթանի հովանավորությամբ միակ վերջնական ակտի` Սեւրի դաշնագրի ստորագրման տեսքով:

1920 թվականի օգոստոսի 4-ին Կիլիկիայի հայությունը հռչակեց իր անկախությունը։

1920 թվականի օգոստոսի 10-ին Դաշնակից և միացյալ տերություններն ու Թուրքիան Սեւրում ստորագրեցին Խաղաղության միջազգային դաշնագիրը։ Իտալա-հունական հակամարտության պատճառով չորս անգամ հետաձգված թուրքական պայմանագրի ստորագրումը տեղի ունեցավ օգոստոսի 10-ին, ժամը 16.00-ին, Սեւրում` գործարանի պատվո սրահում (Սևրի հաշտության պայմանագիր 433 հոդված + լրացուցիչ պայմանագրեր):

http://www.western-armenia.eu/archives-nationales/Traite/Traite_de_Sevres-fr-10_aout_1920.pdf

1920 թվականի օգոստոսի 10-ին Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Բելգիան, Հունաստանը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Չեխոսլովակիան և Հայաստանը ստորագրեցին Սեւրի դաշնագիրը ։ 

http://www.western-armenia.eu/news/Actualite/2019/Pourquoi_le_Centenaire_du_Traite_de_Sevres.pdf

Միջազգային պայմանագիրը վավերացվել է նաև Թուրքիայի կողմից, քանի որ սուլթանի հրամանը  եվ  ստորագրումը Օսմանյան կայսրության սահմանադրության համաձայն կայսերական  է: Այդ ժամանակից ի վեր Սեւրի դաշնագիրը  Հայաստանի կողմից չի վավերացվել։

Հայաստանի անունից ստորագրվեց նաև Սևրի դաշնագրի 93-րդ հոդվածի հիման վրա դաշնակից պետությունների հետ ազգային փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրային հարաբերությունների մասին լրացուցիչ պայմանագիր:

http://www.western-armenia.eu/archives-nationales/Traite/Traite-de-Sevres1.pdf

Միջազգային իրավունքի տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը Արեւմտյան Հայաստանի տարածքի հետ մեկտեղ ,  լինելով պայմանագրի դե յուրե կողմ, ճանաչված է մյուս բոլոր ստորագրող պետությունների կողմից։

Միջազգային հանրային իրավունքի համաձայն, երբ կոլեկտիվ պայմանագիրը չեղյալ է հայտարարվում և փոխարինվում է մեկ այլով, վերջինս ենթակա չէ հարկադիր կատարման այն պետության նկատմամբ, որը ստորագրել է առաջին պայմանագիրը և չի հանդիսանում Երկրորդի անդամ: Այս դեպքում կոլեկտիվ պայմանագիրը չեղյալ է հայտարարվում և փոխարինվում է մեկ այլով: Այս պետության համար առաջին պայմանագիրը շարունակում է ուժ ունենալ ։

Ուստի, Սեւրի դաշնագիրը  ստորագրած, բայց Լոզանի պայմանագրից դուրս մնացած Հայաստանը կարող է իրավաբանորեն պահանջել Սեւրի դաշնագրի դրույթների կիրառումը։

Չխորանալով պայմանագրի մանրամասների մեջ՝ միայն նշում ենք, որ Հայաստանին վերաբերող հատվածը ներառում է 88-93-րդ հոդվածները։ Թուրքիան ճանաչում է Հայաստանը որպես ինքնիշխան, ազատ և անկախ պետություն։

Թրքահայաստանը, որը դարձավ Հայաստանի Հանրապետություն, համաձայնեց երկու երկրների սահմանի սահմանազատումը թողնել ԱՄՆ-ին։ Վրաստանի և Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանները կորոշվեն այդ երկրների հետ ուղղակի բանակցությունների միջոցով՝ Սեւրի դաշնագրի 92-րդ հոդվածի հիման վրա։

1920 թվականի ապրիլին Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը, որը ներկայացնում է Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, որոշեց երկու խնդրանքով դիմել Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնին.

1) ընդունել Հայաստանի նկատմամբ հովանավորչության մանդատ.

2) Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշել արբիտրաժի միջոցով.

 Առաջին խնդրանքը մերժվել է ԱՄՆ Սենատի քվեարկությամբ,

Երկրորդ խնդրանքը պաշտոնապես հաստատվեց դաշնակիցների Գերագույն Խորհրդի նախագահ, Ֆրանսիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար Միլյերանի 1920 թվականի ապրիլի 27-ի նամակով:

Այս խնդրանքը 89-րդ հոդվածի տեսքով ներառվել է Սևրի  դաշնագրի մեջ՝ արդեն Հայաստանի, Թուրքիայի,  եվ այն ստորագրած գրեթե քսան երկրների անունից  եվ հասցեագրվել է Միացյալ Նահանգների նախագահին, որը կայացրել է իրավարար վճիռ: Արբիտրաժային վճիռը վերջնական է և պետք է ի կատար ածվի ։  Այն չունի ժամանակային  սահմանափակումներ, և նրա կարգավիճակը կախված չէ դատավճռի հետագա ընթացքից:

 http://www.western-armenia.eu/news/Actualite/2020/Apres_la_liberation_de_la_Cilicie-01.07.2020.pdf

Սևրի դաշնագիրը ստորագրած կողմերի վավերացման համակարգն ավելի լավ հասկանալու համար կարևոր է ուսումնասիրել ստորագրող պետություններից յուրաքանչյուրի, այդ թվում ՝ Օսմանյան կայսրության (Թուրքիայի) Ազգային սահմանադրությունը: Օրինակ, Սուլթան Մեհմեդ VI-ի ինքնիշխանության խորհրդից հետո, 1920 թվականի հուլիսի 22-ին, սուլթանը հրամայեց ստորագրել Սևրի դաշնագիրը, ինչն ըստ Օսմանյան կայսրության Սահմանադրության  հավասարազոր է վավերացման.

Փոխհատուցման վերաբերյալ այս ուսումնասիրության մեջ ներկայացված թվերը հաշվի չեն առնում ցեղասպանության ողջ ժամանակահատվածը եվ  1919 թվականի փետրվարին Փարիզի խաղաղության Վեհաժողովում Պողոս Նուբարի ներկայացրած  փաստերը։

http://www.western-armenia.eu/news/Actualite/2019/La_Question_Armenienne-1919-1920.pdf

Հայերը պետք է ստորագրող պետություններից պահանջեն վավերացնել Սևրի դաշնագիրը ։ 

Սեւրի դաշնագիրը չկիրառելու կամ այն փոխարինելու մասին հայտարարությունները ժխտողական քաղաքականության մաս են  ՝ կապված հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության , որին զոհ է գնացել երկու միլիոն մարդ եվ Արեւմտյան Հայաստան պետության անօրինական տարածքային բռնազավթման, նրա բազմահազարամյա ժառանգության ոչնչացման, նրա ռեսուրսների ապօրինի շահագործման ,  նրա բնական միջավայրի ոչնչացման հետ, ինչը լուրջ հակահայկական  հետեւանքներ ունեցավ Արեւմտյան Հայաստանի համար:

 Խաղաղության պայմանագիրը, որը սովորաբար կոչվում է Սևրի դաշնագիր, երբեք չի եղել նրանով հետաքրքրված  բնակչության   հանդեպ ուղղված  այդքան ագրեսիվ քաղաքականության առարկա  :

Որպեսզի հնարավոր լինի փորձել փոխարինել Սևրի դաշնագիրը  ՝ չկարողանալով վերանայել այն, որոշ պետություններ և քաղաքական ուժեր կնքեցին Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920 թ. դեկտեմբերի 2), Մոսկվայի պայմանագիրը (1921 թ.մարտի 16), Կարսի պայմանագիրը (1921 թ. հոկտեմբերի 20), Անգորի պայմանագիրը կամ համաձայնագիրը (1921 թ. հոկտեմբերի 20): 1921), Լոզանի պայմանագիրը (1923 թ.հուլիսի 24), քրդական Խոյբոուն կազմակերպության հետ համաձայնագիրը (1927 թ.), Եվրոպական խորհրդարանի քաղաքական բանաձևը Հայկական հարցի վերաբերյալ (1987 թ. հունիսի 18), իրավիճակը Խորհրդային Հայաստանում (1988-1989 թթ.), առաջին պատերազմը Արցախում  , Նախիջևանի Ջուղայի գերեզմանատան ավերումը (14 դեկտեմբերի, 2005 թ.), Արցախյան երկրորդ պատերազմը, որի հետևանքներն են Ադրբեջանի, Թուրքիայի և (Արևելյան) Հայաստանի Հանրապետության միջև սպասվող (ապագա) համաձայնագրերը:

Արցախյան երկրորդ պատերազմը, որը սկսվել է 2020թ.սեպտեմբերի 27-ին ՝ Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության էթնիկ զտման և 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրման անթաքույց նպատակով, հետապնդում է միայն մեկ նպատակ ՝ ևս մեկ անգամ շրջանցել Սևրի դաշնագիրը ՝ նպատակ ունենալով նոր խաղաղության պայմանագիր կնքել Երևանի իշխանությունների հետ, որոնք մերժում են որևէ պաշտոնական մասնակցություն արցախահայության և Ադրբեջանի միջև հակամարտությանը ։ 

Նոր Հայաստանի (Երևանի) փաստացի գոյությունը Խորհրդային Հայաստանի տարածքում (1921 թ.) 1920 թ.,  Ալմա-Աթայի համաձայնագրի (1991 թ.) հիման վրա ճանաչված հայկական պետության փլուզումից հետո, որը  ներկայումս պաշտպանվում է Ֆրանսիայի կողմից, որևէ իրավական հիմք չունի:

Այս ամենը բավարար չէին (այդ համաձայնագրերը իրավաբանորեն օրինական չէին), և   բավարար չի փոխարինելու Սևրի դաշնագիրը և  Արևմտյան Հայաստանի հավակնությունները  ` ի կատար ածելու նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը։

ԼՈԶԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ՈՐՈՆՔ ԲԽՈՒՄ ԵՆ ՎԵՐՍԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ

Հոդված 16.— Թուրքիան հայտարարում է, որ հրաժարվում է սույն պայմանագրով նախատեսված սահմաններից դուրս գտնվող տարածքների եւ կղզիների նկատմամբ ցանկացած տեսակի իրավունքներից եւ տիտղոսներից, բացառությամբ նրանց, որոնց նկատմամբ ինքնիշխանությունը ճանաչվել է  նշված պայմանագրով եվ  դրանց հետ կապված տարածքների ճակատագրից ։ Սույն հոդվածի դրույթները չեն խանգարում Թուրքիայի և հարևան երկրների միջև  կնքված կամ կնքվող որևէ կոնկրետ պայմանավորվածության։

.

Հոդված 25. — Թուրքիան պարտավորվում է ճանաչել խաղաղության պայմանագրերի և լրացուցիչ կոնվենցիաների դրույթները, որոնք կնքվել են Թուրքիայի   ու այլ տերությունների եվ նրա դեմ պատերազմած պետությունների կողմից։ Պարտավորվում են նաև համաձայնել այն դրույթներին,որոնք ընդունվել են կամ կընդունվեն նախկին Գերմանական կայսրության, Ավստրիայի, Հունգարիայի և Բուլղարիայի տարածքների նկատմամբ և ճանաչել նոր պետությունները նրանց ճանաչված սահմաններով:

http://www.western-armenia.eu/news/Actualite/2019/Les_proces_des_criminels_turcs_et_le_traite_de_Versailles-05.02.2019.pdf

Հոդված 434. — Գերմանիան պարտավորվում է ճանաչել դաշնակից և միավորված տերությունների կողմից կնքված խաղաղության պայմանագրերի և լրացուցիչ կոնվենցիաների ամբողջական փաթեթը, որը կնքվել է   Գերմանիայի կողմից պատերազմած տերությունների հետ, համաձայնել Ավստրո-Հունգարիայի նախկին միապետության, Բուլղարական Թագավորության և Օսմանյան կայսրության տարածքների վերաբերյալ ընդունվելիք դրույթներին և ճանաչել նոր պետություններն այն սահմաններում, որոնք կսահմանի նրանց համար ։ 1919 թվականի հունիսի 28-ին ստորագրված Վերսալի պայմանագիրը վավերացվեց Ֆրանսիայի կողմից 1920 թվականի հունվարի 10-ին, այսինքն ՝ Հայաստանի կառավարության փաստացի ճանաչումից ինը օր առաջ ։ 

Սևրի դաշնագիրը վավերացվել է Արևմտյան Հայաստանի կողմից 2016 թվականի հունիսի 24-ին:

http://www.westernarmenia.eu/news/Actualite/2016/Ratification_du_Traite_de_Sevres/L_Armenie_Occidentale_ratifie_le_Traite_de_Sevres-24.06.2016.pdf

Ի նշան հարգանքի  հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի,

Ի նշան հայ ժողովրդի ստանձնած բոլոր պարտավորությունների  կատարված հանցագործություններից վնասի հատուցման վերաբերյալ.

Արցախը փրկելու համար անհրաժեշտ է առանց սահմանափակումների պաշտպանել միջազգային իրավունքը.

Հուլիսի 17, 2023

Արմենակ Աբրահամյան

Արեւմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ

Այլ լրացուցիչ թեմաներ

Արևմտյան Հայաստանը և ՄԱԿ-ը

https://www.ohchr.org/sites/default/files/2022-06/conseil.nationa-armenie-occidental-EMRIP-seminar-treaties-EMRIP-seminar- treaties.docx 

Սևրի դաշնագիրը և անցյալը

https://www.arte.tv/fr/videos/109599-004-A/en-1920-le-traite-de-sevres-regule-la-circulation-d-antiquites/

Սևրի դաշնագիրը և Իրաքյան Քուրդիստանի 2017 թվականի

հանրաքվեն 

http://www.western-armenia.eu/news/Actualite/2018/Armenia_and_Kurdistan-20.09.2017.pdf

President@western-armenia.eu