Իմացությունը խավարից՝ տգիտությունից ձերբազատվելու ուղին է:
Ճշմարտության որոնումը, ճշմարիտ իրականության ըմբռնումը հնագույն շրջանից ի վեր մարդու ճանաչողության հիմնախնդիրներից են:
Այդ ընկալումներն են ձևավորում յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր ազգի աշխարհայացքը: «Յաւիտեան ուսո՛ զխրատ եւ զիմաստութիւն,
Եւ տու՛ր մեզ զանազանել զճշմարտութիւնն ի կեղծեաց» (Բանք Քրմաց):
«Յաւիտեան Խրատ» Մատեանից՝ Քուրմ Միհր Հայկազունու մատուցմամբ, «ճշմարտությունը կեղծիքից զանազանելու» կարևորությունն են հիշեցնում մեզ մեր Նախնիք:
Ըստ Պլատոնի, լուսավորված մարդու՝ փիլիսոփայի՝ իմաստասերի դերն է վերադառնա՛լ հասարակության մեջ ու կրթե՛լ — լուսավորե՛լ մյուսներին:
Սակայն բարձր գիտակցության հասած անհատի համար հեշտ չէ իր գաղափարներն ընկալելի դարձնել խավարում խարխափողներին (ինչպես քարանձավում փակվածներն են) ու նրանց նոր ճշմարտությունը մատուցել: Քանզի, անտեղյակ իրական, ավելի լավ կյանքի գոյությանը, քարանձավում շղթայվածները նախընտրում են մթության՝ տգիտության մեջ պահող իրենց կապանքները՝ չկամենալով ազատվել նրանցից:
Ավելին՝ արևի շռայլ լույսից հետո խավար քարանձավի մթության մեջ լավ չտեսնող իմաստնացածին համարում են «կուրացած»…
«Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի Լույս,
Ու գնում ենք մեր ճամփով»…(Հ. Թումանյան)
Ուրեմն՝ «դու՛րս եկ քարանձավից»…