Գևորգ Հաճյանը ծնվել է 1971 թվականին Լիբանանի Անջար քաղաքում ։ Նախնական կրթությունը ստացել է տեղի «Յառաջ» և «Գալուստ Գյուլբենկյան» վարժարաններում։ 1984 թվականին ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Զարեհեան» դպրեվանքը, որն ավարտել է 1984 թվականին։ Հաճախել է Լիբանանին «Բարսեղ Կանաչեան» երաժշտական քոլեջը, ուսուցիչը եղել է հայ խմբավար, «Սեբաստացիներ» և ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը։ Որպես մեներգիչ` հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Շնորհալի», Համազգայինի «Կոմիտաս», «Պարույր Սևակ» և Տրիպոլիի «Ֆայհա» երգչախմբերում։ Եղել է Անջար քաղաքի «Առաջ» երգչախմբի ղեկավարը, մասնակցել է 14 դպրոցների միջև անցկացվող «Բարսեղ Կանաչյան» մրցույթին և գրավել առաջին տեղը։
Գևորգ Հաճյանը մենահամերգներ է ունեցել Հայաստանում, Արցախում, Վիեննայում, Կատարում։
2020 թվականի աշնանը մասնակցել է Արցախում տեղի ունեցող 44 օրյա պատերազմին ։ Կամավորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանի և նույն վաշտի ազատամարտիկ Քրիստափոր Արթինի հետ զոհվելէ՝ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի ազատագրման ժամանակ։