Բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը  այն հարցն է , որի համար Արեւմտյան Հայաստանի ազգային խորհուրդը պայքարում է  արդեն 20 տարի:

Արևմտյան Հայաստանի պատվիրակության մասնակցությունը 2023 թվականի հուլիսի 17-21-ը Ժնևում տեղի ունեցած բնիկ ժողովուրդների իրավունքների փորձագիտական մեխանիզմի 16-րդ նստաշրջանին ` այս պայքարի դրսևորումն է :

Այս տարի ուսումնասիրությունները, հիմնականում, վերաբերում էին բնիկ ժողովուրդների իրավունքների վրա միլիտարացման ազդեցությանը, բնիկ լեզուների միջազգային տասնամյակին, բնիկ ժողովուրդների և պետությունների միջև համաձայնագրերին և այլ պայմանավորվածություններին, փորձագիտական մեխանիզմի հետագա ուսումնասիրություններին,  եվ բնիկ ժողովուրդների մարդու իրավունքների հատուկ զեկուցող Ֆրանցիսկո Կալի Ցայի հետ երկխոսությանը:

Սա  ընթացիկ իրադարձությունների տեսանկյունից վճռորոշ նշանակություն ունեցող թեմաներ են հայ ազգի համար ։ 

Արեւմտյան Հայաստանի ազգային խորհրդի ամբողջական փաթեթը ՄԱԿ-ին է փոխանցել Արեւմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը, ով խոսել է Արցախի բնիկ հայ ժողովրդի իրավունքների վրա միլիտարացման  ազդեցության ուսումնասիրության մասին:

Պարոն Աբրահամյանը  միջազգային հանրության ուշադրությունը ուղղեց  1920 թվականից Արեւմտյան Հայաստան պետության մաս կազմող բնիկ ժողովուրդների տարածքի ՝ արտասահմանից միլիտարացումը  հաստատող   ապացույցների վրա ,  որի նպատակն է ծրագրված կերպով շարունակել բնիկ հայերի ցեղասպանությունը ՝նրանց սուրբ հողը յուրացնելու նպատակով:

Այս փոխանցված ուսումնասիրության կարևորությունն այն է , որ Արևմտյան Հայաստանի հայ ազգն ունի բնիկ ժողովրդի աննախադեպ իրավական կարգավիճակ և օրինակելի  է բոլոր այն ժողովուրդների համար, ովքեր ցանկանում են իրացնել իրենց ինքնորոշման իրավունքները։

Այն բանի հետո երբ Ադրբեջանի ներկայացուցիչը   Արցախի հայերին բնութագրեց որպես էթնիկ փոքրամասնություն, արհամարհելով միջազգային հանրությանը   եվ նրա կատարած աշխատանքը`   հիմք ընդունելով բնիկ ժողովուրդների իրազեկվածության պակասը, որը թույլ տվեց ընդունել  բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագիրը , որի կազմման գործում մեծ ավանդ ունի  Արեւմտյան Հայաստանի ազգային խորհուրդը, որը շահագրգռված էր այդ հարցում հռչակագրի կազմման աշխատանքներին  սկզբից ի վեր։

Պարոն Արմենակ Աբրահամյանն իր պատասխանում հստակեցրեց, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում (Ղարաբաղում) բնակվող բնիկ հայերը չեն ցանկանում եւ չեն ապրի Ադրբեջանի լծի տակ եւ կոչ արեց Ադրբեջանին ՝ ի դեմս բնիկ ժողովուրդների միջազգային  ասոցիացիաի, ճանաչել Արցախում ապրող բնիկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ։

Բնիկ ժողովուրդների իրավունքների փորձագիտական մեխանիզմը մարդու իրավունքների խորհրդի օժանդակ մարմինն է , որի  առաջարկությունները հաշվի են առնվում այդ մարմնի կողմից:

Այս համատեքստում էր, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար տիկին Լիդիա Մարգոսյանը ելույթ ունեցավ օրակարգի 13-րդ կետի վերաբերյալ, որը վերաբերում էր Մարդու իրավունքների խորհրդին ներկայացվելիք առաջարկների  քննարկման եւ հաստատման համար, որպեսզի Արեւմտյան Հայաստանի օկուպացիայի հարցը ներառվի մարդու իրավունքների խորհրդի մշտական քննարկումներում ։

Տիկին Մարգոսյանը փաստացիորեն հստակեցրեց, որ հաշվի առնելով այն փաստը, որ պետության 3 բաղադրիչ տարրերն են բնակչությունը, տարածքը եւ կառավարությունը, 1894 թվականին սկսված թուրք-օսմանական ցեղասպանության ծրագրերի  շարունակությունն ու միջազգային իրավունքով Հայաստանի տարածքի ապօրինի բռնազավթումը հետապնդում էին միայն մեկ նպատակ ՝ կանխել բնիկ  հայ ազգի գոյությունը  Արեւմտյան Հայաստան պետության մեջ , որը ճանաչված է Միավորված ազգերի կազմակերպությունում  ավելի քան 30 պետությունների կողմից:

Տիկին Լիդիա Մարգոսյանը խոսեց նաև բնիկ ժողովուրդների լեզուների համեմատական ուսումնասիրության մասին այն համատեքստում, երբ յուրաքանչյուր 15 րոպեն մեկ բնիկ լեզուն մահանում է խտրականության և գերիշխանության արդյունքում:

Ժողովուրդների փորձագիտական մեխանիզմի 16-րդ նստաշրջանը նշանավորվեց պատմական իրադարձությամբ ՝ բնիկ ժողովուրդների երթի կազմակերպմամբ, Ժնևում 2023 թվականի հուլիսի 18-ին ` երբ  Բնիկ  ժողովուրդների պատվիրակությունները իրենց դրոշով եվ   ավանդական հագուստով երթով շարժվեցին . Արեւմտյան Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց այս երթին, որը սկսվեց Ազգերի հրապարակից եւ ավարտվեց Ժնեւի լճի ափին, որտեղ տեղի ունեցավ ցուցահանդես նվիրված 1923 թ.Ժնեւում Դեսքահեի առաքելության հարյուրամյակին :

Միավորված ազգերի կազմակերպությունում Արեւմտյան Հայաստանի ազգային խորհրդի պատվիրակությանը երկրորդ տարին անընդմեջ ուղեկցելու ինձ տրված արտոնության կապակցությամբ, ես նշում եմ, որ Ազգային խորհուրդը առաջատար է եղել բազմաթիվ հարցերի, այդ թվում ՝ բնիկ բնակչության հարցի շուրջ, որը կարեւոր տեղ է զբաղեցնում  Հայաստան պետության օրակարգում կապված  Արցախի տարածքին առնչվող վերջին իրադարձությունների հետ ։ 

Հպարտանալով, որ ես հայ եմ Արևմտյան Հայաստանից և 10 հազարամյա մշակույթի պահապանն եմ, ես շարունակելու եմ իմ աշխատանքը հիմնավորել իմ ազգի բնիկ ծագմամբ  ՝ որպես նրա և բոլոր բնիկ ժողովուրդների իրավունքների հաստատման հիմնարար տարր:

Ամալիա-Աստրիդ Ս. հուլիսի 30, 2023