Արցախի նախագահին առընթեր Հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը կարևոր հայտարարություններ է արել.
Բաքուն փորձում է մեզ ստիպել համաձայնել Բաքվում կամ Եվլախում հանդիպմանը։ Մենք բոլորս հիանալի գիտենք, թե ինչ է լինելու այնտեղ՝ բանակցություններ հաստատ չեն լինի։ Այս ֆոնին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն փորձում են հանդիպում կազմակերպել երրորդ երկրում։ Նախ, հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 1-ին Սոֆիայում՝ հասարակական կազմակերպությունների միջև։ Ռուսաստանը, իմանալով այդ մասին, որոշեց միջամտել և հուլիսի 25-ին Մոսկվայում կազմակերպեց արտգործնախարարների հանդիպումը, որից հետո Լավրովը մեզ անվանեց ազգային փոքրամասնություն, ինչն անընդունելի էր և ցույց է տալիս Ռուսաստանի իրական քաղաքականությունը։Այս ֆոնին, փոխվեց միջնորդական ձևաչափը, և օգոստոսի 1-ին Բրատիսլավայում պետք է կայանար Ստեփանակերտի և Բաքվի հանդիպումը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Բայց նախօրեին Ադրբեջանը հրաժարվեց հանդիպումից՝ առանց պատճառաբանության։ Վաղը-մյուս օրը միջնորդների ներկայացուցիչները կժամանեն Երեւան, կլինեն որոշակի քննարկումներ, ես կներկայացնեմ Արեւմուտքի առաջարկները։Մոսկվան առաջարկում է գնալ Եվլախ, եւ ազգային-ազատագրական շարժման անդամների առևանգման ֆոնին Մոսկվայի առաջարկը ծաղրի տեսք ունի։ Մենք հիմա սպասում ենք Արեւմուտքի առաջարկներին, հետո ամեն ինչ կորոշենք։
Արևմտյան Հայաստանի կառավարություը լավ գիտի ինչ ասել է արևմուտքի խոստում: Դեռևս Իսրայել Օրին էր հավատում դրսի ուժերի միջամտությանը, որը դաս չեղավ ոչ Բեռլինի կոնգրեսի, ոչ էլ Լոզանի հայ պատվիրակների համար:Ցանկացած ժողովուրդ, առավել ևս բնիկ ժողովուրդը; ինչպիսին Արցախի ժողովուրդն է, պետք է խոսի տիրոջ և ոչ թե խնդրողի դիրքերից: Հայ ժողովուրդը բնիկ է ողջ Հայկական լեռնաշխարհում և չպետք է մոռանա այդ մասին: Մեր ուժը՝ որն իրավունք է ծնում, մեր բնիկությունն ու քսանհինգից ավել այսօր ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ճանաչում ստացած Արևմտյան Հայաստան պետությունն է: Մենք պարտավոր ենք երբեք չմոռանալ այս մասին քանի որ ամուր ենք կանգնած այս հողին և ինչպես նշեց վերջերս նախագահ Արմենակ Աբրահամյանը, մեր մի ոտը բնիկությունն է, իսկ մյուսը՝ պետականությունը: