Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․

Պարզ է չէ՞, որ Ադրբեջանի համար Հայաստանի ու Արցախի գրեթե յուրաքանչյուր բնակիչ այն նույն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակա անձը, ինչ երեկ Հակարիի կամրջից առևանգված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանը: Այս դեպքում առևանգել են անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայով բուժման համար Հայաստան տեղափոխվող մարդու: Հենց սրանք են «ադրբեջանական տարածքների» ու հետևաբար` նրանց իրավազորության ճանաչման «բարիքները»:

Այսքան զգուշացնում էինք այս փորձանքների մասին բացառապես փաստերով: Ինչպե՞ս են մեզանից յուրաքանչյուրը, մեր ընտանիքները պաշտպանվելու այս փորձանքներից ու այս հանցանքներից: Բա ու՞ր են մեդիատեռորի մեջ մեղադրողներն ու կեղծ խաղաղասերները, հանուն պաշտոնի Ադրբեջանի խախտումները թաքցնողները. բան չկա՞ ասելու այս իրավիճակներում:       

Արևմտյան Հայաստանի կառավարությունը քաջատեղյակ է Բաքվի ստահոդ և անպատասխանատու հայտարարություններին: Ըստ Կարմիր խաչի կանոնադրության՝ առանց նախնական պայմանավորվածության, Կարմիր խաչը  չէր կարող ստանձնել հիվանդ քաղաքացու՝ Վագիֆ Խաչատրյանի Արցախից Երևան տեղափոխման հարցը: Բայց ինչ արժեք ունի Բաքվի խոստումը: Բաքուն ոչ միայն չի հարգում միջազգային իրավունքն ու ընդունված նորմերը, այլև չլինելով բնիկ և չունենալով սեփական մշակույթի վրա հիմնված արժեհամակարգ, որը կստիպեր նրան հարգել սեփական խոսքը, հեշտությամբ առաջ է շարժվում խաբեության ու կեղծիքի ճանապարհով, տարածելով ստահոդ լուրեր: Բայց ամեն ինչ վաղ թե ուշ բացահայտվում և պատժվում է: