«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ նշելով որ Մորենո Օքամփոյը պատասխան նամակ է հղել Արցախի նախագահին, որտեղ մասնավորապես գրել է. «Ինձ համար պատիվ կլինի վերլուծել խնդիրը և Ձեզ ներկայացնել իմ եզրակացությունը։ Կպատրաստեմ համապարփակ զեկույց՝ վերլուծելով փաստերն ու օրենքը։ Իմ գնահատականը կլինի անկողմնակալ և պրո-բոնո հիմունքներով: Ցեղասպանության իրականացման վերաբերյալ եզրակացություն անելու համար ես պետք է վերլուծեմ Ադրբեջանի ղեկավարների մտադրությունները՝ հիմնվելով փաստերին: Իմ ճշգրտությունն ու անաչառությունը պաշտպանելու համար ես կգրեմ Ադրբեջանի նախագահին՝ հնարավորություն տալով ուղղակիորեն ճշտել իր դիրքորոշումը։Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ներառյալ 120.000 հայերի սովի վտանգը, ես նախատեսում եմ իմ զեկույցը հրապարակել 7 օրից: Խնդրում ենք վերլուծություն անելու համար հաղորդել ցանկացած նոր հանգամանք, որը կարող է ազդել իրավիճակի վրա»:Լուսինե Ավանեսյանի խոսքով՝ բացի պատասխան նամակից, անցած գիշերվա ընթացքում թեմայի կապակցությամբ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը թվիթերի իր միկրոբլոգում երեք անգամ թեմային անդրադարձել է նաև գրառմամբ:
Արևմտյան Հայաստանի կառավարությունը բազմիցս անդրադարձել է Բաքվի իշխանությունների կողմից տարվող բռնազավթիչ և ցեղասպան քաղաքականությանը, որը Թուրքիայի պետական քաղաքականության ուղղակի ընդօրանիկումն է: ՄԻԵԴ- ում Բաքվի ցեզասպան և բռնազավթիչ քաղաքականության դեմ ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից իբրև շուշեցիների լիազոր ներկայացուցիչ ներկայացված հայցն արդեն վարույթ է ընդունվել: Լիահույս ենք, որ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը կկատարի տրված խոստումն ու Pro beno, այսինքն հանուն հանրային օգուտի կկատարի իսկապես անաչառ և օրենքի տառին համապատասխան վերլուծություն, որը կհամապատասխանի Բաքվի կատարած հանցագործությունների ճիշտ վերհանմանն ու գնահատականին: Անպատժելիությունը ծնում է կրկնակի հանցագործություն, որին լավ տեղյակ է պարոն Մորենո Օքամփոյը: Թուրքիայի անպատժելիությունը բերեց Բաքվի նման քաղաքականության դրսևորման: