ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը Twitter-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է Բաքվի կողմից Բերձորի ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին։ Հանձնաժողովն ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահի վրա։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես փրկօղակ է ծառայել Արցախի համար։ Այնուհետև Բաքուն կտրեց կենսական նշանակության սննդի և դեղամիջոցների այս վերջին աղբյուրը: Ավելի քան 7 ամիս է անցել Բաքվի կողմից Արցախի շրջափակումից, այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ճնշում գործադրեն Ալիևի վրա», — գրված է հաղորդագրությունում։ 

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հավելել է, որ մարդկային կյանքերը վտանգված են։