Հովհաննես Հարությունի Դավթյանը ծնվել է 1963թ. Մարտի 7֊ին  Թալինի շրջանի Վերին Թալին գյուղում։
1970֊1980թթ. սովորել և ավարտել է  Թալինի թիվ մեկ միջնակարգ դպրոցը, 1981֊1982թ. ծառայել է Խորհրդային բանակում, 1984 թվականից  սովորել է Երևանի թիվ 20 ուսումնարանի խոհարարական բաժնում՝  ստանալով հինգերորդ կարգի խոհարարի բարձր որակավորում, 1984֊1987թթ. սովորել է Երևանի Հայկոոպի բազայի Կոոպերատիվ ուսումնարանում, ստացել «պարենային ապրանքների ապրանքագիտություն և առևտրի կազմակերպում» որակավորում, 1989թ. Հայկոոպի կողմից գործուղվել և ընդունվել է Մոսկվայի խորհրդային ինստիտուտի ապրանքատնտեսագիտական ֆակուլտետը, սակայն 1991թ. Խորհրդային Միության փլուզուման պատճառով  ուսումը մնում է  կիսատ։ Ամուսնացած է․ ունի երեք զավակ՝ երկու դուստր և մեկ որդի։

Հովհաննես Դավթյանի մասին պատմող տեսանյութը  կարող եք դիտել մեր Western Armenia TV-ի  յութուբյան էջում։https://youtu.be/VR9RzJ0wDKo