Գոռ Հայկի Աբգարյանը ծնվել է 2002թ.-ին, Օշականում։ Երաժիշտ էր, սովորում էր Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջում: Ուզում էր դուդուկահար դառնալ, շվի էլ էր նվագում։ Մասնակցում էր Օշականի մշակույթի պալատում կազմակերպվող բոլոր միջոցառումներին։ Փոքր տարիքում դերասան և ռեժիսոր Արմեն Սարգսյանի հետ նկարահանվել է «Տխուր փողոցի լուսաբացը» գեղարվեստական ֆիլմում, որտեղ կատարելով թուրք երեխայի դեր:
Ֆիլմը ասես տեղափոխվում է մարտի դաշտ։ 18-ամյա Գոռը մարտական գործողությունների ընթացքում ընկնում է թիկունքի հարվածից ու հերոսանում։ Միշտ լուռ, բայց գործնական Գոռը երազում էր ծառայությունից վերադառնալուց հետո նոր, ավելի լավ երաժշտական գործիքներ գնել, տուն կառուցել ու վայելել ընտանիքի հետ անցնող ամեն թանկ րոպեն։ Բայց պատերազմը խլեց նրա երազզանքները։