Հարկ է իրարից սահամանազատել .Արևմտյան Հայաստանի հայերի հարց  և Օսմանյան բռնապետության լծից ազատագրվելու համար հայ ժողովրդի պայքարը։Եթե առաջինը,որպես միջազգային դիվանագիտության քննարկման առարկա,առաջացավ 1877- 1878թթ․ ռուս-թուրքական պատերազմի հետևանքով,ապա երկրորդը որպես հայ ժողովրդի սոցիալական և ազգային ազատագրության հարց,գոյություն ուներ դրանից շատ վաղ։  

1878թ․ փետրվարի 14-ին Ն․ Իգնատևը և Նելիդովը ,Սան-Ստեֆանոյից,որտեղ տեղի էին ունենում պատերազմող կողմերի բանակցությունները,Ա․ Մ․ Գորչակովին հղած զեկուցագրում Սաֆվետ փաշայի բռնած դիրքի մասին հաղորդում են,որ թուրքերը հատկապես առարկում էին Բուլղարիան որպես ինքնուրույն պետություն ճանաչելու դեմ։Նրանց սարսափեցնում էր սլավոնական պետության գոյությունը Կոստանդնուպոլսի դարպասի մոտ։Ռուսները,սակայն ամենայն կրքոտությամբ պաշտպանում էին բուլղարական հարցը։Օսմանյան կայսրությունը  հույս ուներ,որ Անգլիան կօգնի խափանելու այդ առաջարկը : 1877թ․ ապրիլի 12-ին Ալեքսանդր 2-րդ կայսրը Քիշնևում ստորագրեց մանիֆեստը,և սկսվեց ռուս-թուրքական պատերազմը։Պատերազմը ծավալվում էր երկու ռազմաճակատներով՝ Բալկանյան և Կովկասյան։Ամբողջ Արևմտյան Հայաստանն ազատագրվեց սուլթանական բռնապետությունից։ 1877թ․ մայիսին ռուսական զորքերը գրոհով վերցնում են Արդահանը։Հոկտեմբերին Ալաջայի բարձունքներում ռուսները ջախջախիչ հարված հասցրին Մուխտար փաշայի գլխավորած թուրքական զորքերին։Այս հաղթանակից հետո ռուսական զորքը հայ կամավորների մասնակցությամբ պաշարում է Կարսը,որի գրավումը հանձնարարվում է գեներալ Հովհաննես Լազարևին։Նոյեմբերի 6-ին թուրքերը հանձնվում են։Կարսի գրավումը Կովկասյան կորպուսի ամենախոշոր հաղթանակն էր։1878թ․ փետրվարին ռուսական զորքերը մտնում են Կարին :

Ռուսական բանակի տարած փայլուն հաղթանակի արդյունքը 1878թ․ փետրվարի 19-ի (մարտի 3) Սան Ստեֆանոյի նախնական հաշտության պայմանագիրն էր,որում 16-րդ հոդվածը վերաբերում էր Արևմտյան Հայաստանում ռեֆորմների իրագործմանը։ Իգնատևը պայմանագրի մեջ 16-րդ հոդվածը մտցնելը դիտում էր որպես ռուսական դիվանագիտության հաղթանակ և շատ գոհ էր,քանի որ ցարական կառավարությանն իրավական հիմք էր տալիս անընդմեջ միջամտելու Օսմանյան կայսրությունը ներքին գործերին,ուժեղացնելու Կ․ Պոլսի ռուսական դեսպանի ազդեցությունը և մեծացնելու Ռուսաստանի հեղինակությունը Հայաստանում։ Իգնատևը կրիվ չարդարացրեց հայ ժողովրդի հույսերը,այնուամենայնիվ,16-րդ հոդվածը որոշակի երաշխիք էր ռեֆորմների իրագործման,մուսուլմանական ֆանատիկների կողմից հայերին հալածանքներից ու վրիժառությունից պաշտպանելու ուղղությամբ,մանավանդ որ խնդիր էր դրված «անհապաղ կենսագործել» բարենորոգումները և ռուսական զորքերը պահել հայկական վիլայեթներում մինչև ռեֆորմների իրագործումը,քաջ գիտենալով սուլթանի մեծ խոստում տալու և արագ «մոռանալու», անգամ փոքրը չկատարելու քաղաքականությունը։ 

Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը հեռու էր հայերի ձգտումներն ու ցանկություններն արտահայտելուց։Սակայն պատմական տվյալ պայմաններում,դա նրանց համար նպաստավոր մի հոդված էր։Թեկուզ այն,որ այդ պայմանագրով թուրքական կառավարությունը պարտավորվում էր մինչև ռուսական զորքերի հեռանալը Հայաստանում տեղական պահանջներից բխող ռեֆորմներ անցկացնել և հայերի անվտանգությունը պաշտպանել,անկասկած,դրական նշանակություն կունենար և որոշ չափով կթեթևացներ նրանց ծանր վիճակը։Բայց 16-րդ հոդվածը մնաց թղթի վրա և չիրագործվեց,որովհետև շուտ գումարվեց Բեռլինի կոնգրեսը և Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերափոխվեց։

Այսպիսով, Սան Ստեֆանոյի պայմանագրով Կարսի, Արդահանի, Բաթումի, Բայազետի և մինչև Սողանլուղ ընկած տերիտորիայի հայերրը միացվելու էին Արևելյան Հայաստանի հայերին,իսկ Թոմ մնացող հայերի համար խոստացան ապահովել անձի անվտանգություն,գույքի անձեռնմխելիություն՝ տեղական պահանջներից բխող ռեֆորմների իրագործում։Բացի այդ,առաջին անգամ Արևմտյան Հայաստանի հայերի հարցը բարձրացավ միջազգային դիվանագիտության ասպարեզ,և սուլթանական կառավարությունը պաշտոնապես ճանաչեց նրա գոյությունը։ 

Շարունակելի․․․

Աշխեն Վիրաբյան

Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան