Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչև 20 տարեկանների պայքարում հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 386 կգ (181+205) արդյունք և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին: Պոկում ու հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալների:Հիշեցնենք՝ Գարիկ Կարապետյանը չեմպիոնի կոչմանն արժանացել էր նաև ապրիլին Երևանում անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությունում՝ երկամարտի 392 կգ արդյունքով:: Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը: https://www.lragir.am/2023/08/02/780597/