Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Բաքվին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ է տրամադրել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:

«Բաքուն պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին», — հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

68-ամյա արցախցուն՝ Պատարա գյուղի խաղաղ բնակչին, ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են շաբաթ օրը: Վագիֆ Խաչատրյանը Կարմիր խաչի ուղեկցությամբ Երևան էր տեղափոխվում հրատապ վիրահատության համար: