ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումն Արցախում առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:

Ֆրենկ Փալոնը այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով Բաքվի կողմից Բերձորի ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված վիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությանը։ 

«Ուրախ եմ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդունում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ կա: Այժմ միջազգային հանրությունը պետք է միասնական գործի, որպեսզի երաշխավորի, որ Ալիևը կդադարեցնի Բերձորի ճանապարհի շրջափակումը և կրկին թույլ կտա առաջին անհրաժեշտության օգնության ու ապրանքների մուտքն Արցախ»,- գրել է Փալոնը: