Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականներն ավարտել են ելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնություններում՝ ընդհանուր առմամբ երկամարտում նվաճելով 5 ոսկե, 6-ական արծաթե և բրոնզե մեդալներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի թիմի վերջին մեդալը նվաճել է Մերի Թումասյանը (+87 կգ)՝ դառնալով Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն։ Հայ մարզուհին երկամարտում գրանցել է 208 կգ (93+115) արդյունք և կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Պոկում և հրում վարժություններում ևս Թումասյանը փոքր արծաթե մեդալներ է նվաճել։