Թվով 90 արվեստագետներ և կազմակերպություններ արձագանքել են Վերադարձ հայկական ազգագրական համույթի և թուրքական երկու այլ երաժշտական խմբերի ելույթների արգելքին, որոնք պետք է բեմ բարձրանային Մնձուրի մշակույթի և բնության փառատոնի ժամանակ։
Հայտարարության մեջ ասվում է. «Ավելի քան քսան տարի կրկնվող Մնձուրի մշակույթի և բնության փառատոնի էությունը Դերսիմի բնությունն ու մշակույթը պաշտպանելու համար դիմադրելն ու պայքարելն է, որի վրա այս արգելքներով փորձում են ստվեր նետել։ Սա, անկասկած, նախկինում կիրառված արգելող մտածելակերպի արդյունքն է։ Շատ ոլորտներում արտիստների ելույթները, միջոցառումներն ու համերգներն արգելվում են կամայական պատճառներով: Յուրաքանչյուր անհատ և խումբ, ով չի վախենում արտահայտել ժողովրդի ցավն ու դժվարությունները և դեմ է կանգնում տիրող կարգերին, դեմ հանդիման առերեսվում է այս արգելքների հետ։
“Grup İsyan Ateşi“, “Grup Yorum“ և հայկական Վերադարձ խմբերի արգելումը, ինչպես նաև Grup Yorum-ի անդամներին բռնությամբ բերման ենթարկելը, Դերսիմի սահմաններից արտաքսելը և նրանց մուտքը Դերսիմ արգելելը հարձակում է հատկապես հեղափոխական դեմոկրատ արվեստագետների վրա, որը միաժամանակ հարձակում է տիրող կարգերին ընդդիմացող բոլոր հատվածների հանդեպ:
Մեր տարածաշրջանի բոլոր արվեստագետները այս կամ այն կերպ ենթարկվում են իշխանավորների կողմից իրականացվող այդ հարձակումներին: Անմասն չեն մնում նաև Արեւները, հայկական մշակույթը, քուրդ ժողովրդի ներկայացուցիչնեը, կանայք և երիտասարդները»: