Պոսլի հայերի կողմից Բեռլինի վեհաժողովը բուռն քննարկումների ու բանավեճերի առիթ դարձավ և չէին կարողանում ընդհանուր կարծիք մշակել,որն ազդեցություն ունեցավ նաև վեհաժողովին մասնակցելու համար ձևավորված կազմի վրա։Պատվիրակության երեք անդամներից Մ․Չերազըմոլին անգլոֆիլ էր,Նար Պեյը (Խորեն Գալֆայան)ռուսաֆիլ,իսկ Մ․Խրիմյանը հայտարարում էր,թե ինքն այն տերության կողմն է,ով կլուծի «մեր հարցը»,սակայն չէր հարում նրանց,ովքեր դնում էին Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրության կազմից դուրս բերելու հարցը։ Հայացքների այս խայտաբղետությունը բացասական լուրջ ազդեցություն ունեցավ պատվիրակության գործունեության վրա, վեճերն ու աղմուկը շատ ժամանակ էին խլում։Պատվիրակույան անդամներին միմյանց հետ հաշտեցնելու համար պատրիարքը Բեռլին ուղարկեց չորրորդ գործչին՝Ստ․Փափազյանին։Բեռլինում օսմանյան դեսպանատանը ծաղրեցին՝․Խրիմյանը թուրքաֆիլ,Չերազը՝ անգլոֆիլ,Նար Պեյը՝ ռուսաֆիլ,իսկ Փափազյանը՝ հաշտարար, ահա հայոց պատվիրակությունը։ Սակայն հայկական շրջաններում տիրապետողը Անգլիայի օգնությամբ Հայկական հարցը լուծելու կարծիքն էր։
Բեռլինում գլխավոր հակամարտ ուժերը Անգլիան ու Ռուսաստանն էին։Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմը դեռ շարունակվում էր,երբ Անգլիան աշխարհով մեկ բարձրաձայնեց, թե գրավելով Հայաստանը ,Ռուսաստանը փակում է Անգլիայի առևտրական ճանապարհները։Բենջիամին Դիզրայելին պահանջեց Ռուսաստանին դադարեցնել հարձակողական գործողությունները,այլապես նա 300 հազարանոց բանակ կմտցնի։ Վիկտորյա թագուհին նույնիսկ հայտարարեց․ «Որքան կուզենայի տղամարդ լինել և ռուսների դեմ կռվել»։ Դիզրայելին փառաբանում էր թուրքերի բարեմասնություննրեը և տանը ֆես էր կրում։ Ռուսական պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարար ծերուկ Ա․ Գորչակովը, որի կազմում էր նաև կոմս Շուվալովը։
Անգլիայի առաջարկները վեհաժողովում խիստ հակառուսական էին և ի չիք էին դարձնում ռուսական զենքի հաղթանակները։Երբ Բիսմարկը Դիզրայելին հարցրեց՝ նրա առաջարկները վերջնագի՞ր են, վերջինս պատասխանեց․ «Անտարակույս»,և եթե դրանք չընդունվեն,Անգլիան պատերազմ է սկսելու։ Եվրոպական հեղինակներից մեկը Բեռլինի վեհաժողովն անվանել է «օձաձկների ժողով»։Ոչ միայն Անգլիայի,այլև վեհաժողովի մասնակից մյուս պետութունների ներկայացուցիչները մարդասիրական նպատակների,փոքր ու ճնշված ժողովուրդների շահերը պաշտպանելու մասին ճառեր ասելու և խոստումներ տալու գործում չէին զլանում,իսկ գործնականում զբաղված էին իրենց պետությունների գաղութատիրական-եսասիրական շահերն առաջ տանելով։