Եվրոպական հեղինակներից մեկը Բեռլինի վեհաժողովը անվանել է «օձաձկների ժողով»։Ոչ միայն Անգլիայի,այլև վեհաժողովի մասնակից մյուս պետութունների ներկայացուցիչները մարդասիրական նպատակների,փոքր ու ճնշված ժողովուրդների շահերը պաշտպանելու մասին ճառեր ասելու և խոստումներ տալու գործում չէին զլանում, իսկ գործնականում զբաղված էին իրենց պետությունների գաղութատիրական-եսասիրական շահերն առաջ տանելով։ 

Բեռլինում կատարվեց պատմության մեջ հազվադեպ պատահող բան,երբ պատերազմող ազգերի աթոռները զբաղեցրին պատերազմին որևէ մասնակցություն չունեցողները,որոնց բաժին հասան «կարկանդակի»ամենամեծ կտորները։ Լորիս Մելիքովը խորհուրդ էր տալիս համագործակցված աշխատել ռուսական պատվիրակության հետ։Մելքոն խանն անգլիասեր էր,և շատ գոհ մնաց,որ հայկական բարենորոգումների վրա վերահսկողությունը գործնականում իրականացնելու էր Անգլիան։

Փոքր ժողովուրդների ներկայացուցիչներին,այդ թվում հայկական պատվիրակությանը,թույլ չտվեցին մասնակցել կոնգերսի նույնիսկ այն նիստերին,որոնցում քննարկվում էր տվյալ ժողովրդին վերաբերող հարցը։Խրիմյանը դառնությամբ բացականչեց․ «Եվրոպացիները մեզ մարդ չհաշվեցին»։Հայկական պատվիրակության ներկայացրած փաստաթուղթը կոնգերսի կողմից ուշադրության չարժանացավ։ 

Ռուսական զենքի հաղթանակի արդյունքն ի վերջո եղավ այն,որ Ավստրո-Հունգարիան ստացավ 1093 քառ․ միլ,Անգլիան՝ Կիպրոսը,իսկ Ռուսաստանը ընդամենը` 636 քառ․միլ։ Հայկական հարցը Բեռլինի կոնգրեսում քննեցին հուլիսի 4,6 և 8-ին։Հայոց պատգամավորությանը չթույլատրեցին մասնակցել քննարկմանը։Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածին առաջինը դեմ արտահայտվեց Սոլսբերին։Նա երկերեսանիորեն հայտարարեց,որ կողմ է հայկական հարցի լուծմանը,բայց պահանջում է ռուսական զորքերը Արևմտյան Հայաստանից հանել մինչև բարենորոգումների անցկացնելը,որը նշանակում է վերացնել ռեֆորմների իրագործման նյութական երաշխիքը։  Օսմանյան Կայսրության  ներկայացուցիչ Կարաթեոդոր փաշայի առաջարկը՝ 16-րդ հոդվածի վերջում ավելացնել Բ կետ՝ Բարձր Դուռը պարտավորվում է հայաբնակ շրջաններում, ռեֆորմների անցկացման ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների մասին սիստեմատիկ հաղորդել մեծ տերություններին, որի նպատակն էր  հայկական բարենորոգումների հսկողությունը Ռուսաստանի փոխարեն դնել եվրոպական վեց տերությունների վրա,որպեսզի նրանք իրար մեջ ունեցած հակասությունների հետևանքով ի վիճակի չլինեն իրագործել այն։