Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը միջազգային դերակատարներին կոչ է արել վերջ տալ Բաքվի հանդեպ թողտվությանը, ինչի արդյունքում այդ երկիրը սովի և ցեղասպանության է ենթարկում արցախահայությանը: «142 օր է, ինչ Բաքուն ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցրել է գազամատակարարումն Արցախ, իսկ 180 օր է, ինչ էլեկտրաէներգիայի մատակարարումը ամբողջությամբ խափանվել է, որի հետևանքով բազմաթիվ օբյեկտների ամենօրյա հոսանքազրկումներ և վթարային անջատումներ են արձանագրվում: Դպրոցները ստիպված են եղել փակվել սննդի պակասի պատճառով, իսկ տարածվող տեսանյութերը ցույց են տալիս խանութների դատարկ ցուցափեղկերի ցնցող կադրերը, երբ այդ ցուցափեղկերը պետք է լիարժեքորեն համալրված լինեին սննդով, դեղամիջոցներով և սարքավորումներով՝ ամենօրյա կարիքները սպասարկելու համար»: Հայտարարությունում բարոնուհի Քոքսն անդրադառնում է նաև թերսնմանն ու դեղորայքի և բժշկական պարագաների պակասի պատճառով ստեղծված ծանր առողջապահական իրավիճակին, արձանագրում՝ տվյալներ կան, որ առաջացած դժվարությունների և սթրեսային մթնոլորտի ֆոնին վաղաժամ ծննդաբերության և մեռելածնության դեպքերը եռապատկվել են: Հայ ժողովրդի բարեկամ քաղաքական գործիչը նաև փաստեր է ներկայացրել Բաքվում առկա հայտյացության և ռազմատենչ տրամադրվածությունների բարձր մակարդակի հետ կապված: