Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում տեղի ունեցավ Համահայկան 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Մարզադաշտ մտնող պատվիրակություններին ներկայացնելուց առաջ ունեցած կարճ ելույթում Գիլոյանն ընդգծեց, որ Համահայկական մարզական խաղերը կայացած են, դրանք հիանալի են դրսևորել իրենց, մասնակիցների քանակն էլ հետզհետե ավելանում է։ «Այսօր 41 պետության 179 քաղաքի 7161 պատվիրակ ժամանել է Հայաստան և մասնակցելու է Համահայկական 8-րդ ամառային խաղերին»,- նշեց Գիլոյանը։ «Համահայկական խաղերը դարձան միասնության, եղբայրության, սիրո ու համերաշխության իսկական պատգամ այսօրվա և գալիք սերունդների համար։ Համահայկական խաղերը մեծ մարզական տոնի միջոցով հայկականության, հայապահպանության, հայաստանակենտրոն հայության միավորման գաղափար են։ Վստահ եմ՝ ցանկացած բանական մարդ սա հասկանում է»,- նշեց Զաքարյանը։ Համահայկական ամառային 8-րդ խաղերի կառավարման կազմկոմիտեի նախագահ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունը իր ելույթում նշեց, որ կառավարական հանձնաժողովը այս ընթացքում ոչ մի ջանք չի խնայել, որպեսզի այս Համահայկական խաղերը լինեն լավագույնը պատմության ընթացքում։ «Կարծում եմ, որ առաջին իսկ օրվանից մեր կողմից դրված բարձր նշաձողը մենք կարողացել ենք պահել, պահելու ենք և օգոստոսի 19-ին արձանագրելու ենք, որ մեր հայրենակիցները, որոնք այստեղ են, հաճույք ստացան Խաղերից, սիրեցին Հայաստանի Հանրապետությունը և հանձն առան վերադառնալ հայրենիք»,- ասաց Հարությունյանը։
Արևմտյան Հայաստանի կառավարությունը ցավում է, որ Երևանի իշխանությունները չեն արել ամեն ինչ, որպեսզի Արցախից՝ եկաձ պատվիրակությունը մասնակցի այս համահայկական խաղերին։