Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը Արցախում տեղի է ունենում զանգվածային (մարդասիրական) աղետ։ 120.000 հայեր արդեն 240 օր է, ինչ ադրբեջանական շրջափակման մեջ են։ Մարդիկ, հատկապես երեխաները, հղի կանայք և տարեցները թերսնման պատճառով բախվում են առողջական սուր խնդիրների: Արցախում բացակայում են ամենաանհրաժեշտ սննդամթերքն ու կենսական կարևոր ապրանքները։ Բաքվի հայատյաց ֆաշիստական քաղաքականությունը և միջազգային իրավունքի հանցավոր խախտումների համար անպատժելիությունը խթանում են Արցախում բնակվող էթնիկ հայերի նկատմամբ նոր և ավելի դաժան վարքագիծ: