Օգոստոսի 9-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1994 թվականին (դեկտեմբերի 23-ի № 49/214 որոշում) հռչակվել է Տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օր և նշվում է ամեն տարի։ Արդեն 2004 թվականի դեկտեմբերի 20-ին № 59/174 որոշմամբ Գլխավոր ասամբլեան հռչակել է աշխարհի բնիկ ժողովուրդների երկրորդ միջազգային տասնամյակը՝ «Գործողության և արժանապատվության տասնամյակ» կարգախոսով որոշվել է շարունակել տոնել բնիկ ժողովուրդների Միջազգային օրը երկրորդ տասնամյակի ընթացքում։ 

Բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը  այն հարցն է , որի համար Արեւմտյան Հայաստանի ազգային խորհուրդը պայքարում է  արդեն 20 տարի: 

Հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը 2023 թվականի հուլիսի 17-21-ը Ժնևում մասնակցել է բնիկ ժողովուրդների իրավունքների փորձագիտական մեխանիզմի 16-րդ նստաշրջանին :

Այս տարի ուսումնասիրությունները, հիմնականում, վերաբերում էին բնիկ ժողովուրդների իրավունքների վրա միլիտարացման ազդեցությանը, բնիկ լեզուների միջազգային տասնամյակին, բնիկ ժողովուրդների և պետությունների միջև համաձայնագրերին և այլ պայմանավորվածություններին, փորձագիտական մեխանիզմի հետագա ուսումնասիրություններին,  եվ բնիկ ժողովուրդների մարդու իրավունքների հատուկ զեկուցող Ֆրանցիսկո Կալի Ցայի հետ երկխոսությանը:

Սա  ընթացիկ իրադարձությունների տեսանկյունից վճռորոշ նշանակություն ունեցող թեմաներ են հայ ազգի համար ։ 

Արեւմտյան Հայաստանի ազգային խորհրդի ամբողջական փաթեթը ՄԱԿ-ին է փոխանցել Արեւմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը, ով խոսել է Արցախի բնիկ հայ ժողովրդի իրավունքների վրա միլիտարացման  ազդեցության ուսումնասիրության մասին:

Պարոն Աբրահամյանը  միջազգային հանրության ուշադրությունը ուղղեց  1920 թվականից Արեւմտյան Հայաստան պետության մաս կազմող բնիկ ժողովուրդների տարածքի ՝ արտասահմանից միլիտարացումը  հաստատող   ապացույցների վրա ,  որի նպատակն է ծրագրված կերպով շարունակել բնիկ հայերի ցեղասպանությունը ՝նրանց սուրբ հողը յուրացնելու նպատակով:

Այս փոխանցված ուսումնասիրության կարևորությունն այն է , որ Արևմտյան Հայաստանի հայ ազգն ունի բնիկ ժողովրդի աննախադեպ իրավական կարգավիճակ և օրինակելի  է բոլոր այն ժողովուրդների համար, ովքեր ցանկանում են իրացնել իրենց ինքնորոշման իրավունքները։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Ժնևում տեղի ունեցավ Բնիկ ժողովուրդների պատմական երթ։ Բնիկ ժողովուրդների պատվիրակությունները երթով շարժվեցին իրենց դրոշներով և բնիկների  ավանդական հագուստով։