Օգոստոսի 14-20-ը Հորդանանում կայանալու է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է, թե ինչ կազմերով են հանդես գալու թիմերը: Ազատ ոճի ըմբշամարտ՝ Էդիկ Հարությունյան (57 կգ), Լեւիկ Միքայելյան (61 կգ), Անդրանիկ Ավետիսյան (65 կգ), Հայկ Պապիկյան (70 կգ), Արմեն Մուսիկյան (74 կգ), Նարեկ Գրիգորյան (79 կգ), Մուշեղ Մկրտչյան (86 կգ), Կնյազ Իբոյան (92 կգ), Խաչատուր Խաչատրյան (97 կգ): Հունահռոմեական ոճ`Արմեն Գեւորգյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Յուրիկ Հովեյան (63 կգ), Գասպար Տերտերյան (67 կգ), Աշոտ Խաչատրյան (72 կգ), Հենրիկ Գեւորգյան (77 կգ), Ռուբեն Գեւորգյան (82 կգ), Վիգեն Նազարյան (87 կգ), Արշակ Գեղամյան (97 կգ) եւ Արամայիս Հարությունյան (130 կգ):