ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Բաքվին վերացնել Բերձորի ճանապարհի շրջափակումը և վերջ տալ ԱՀ-ում հումանիտար ճգնաժամին:
Այս մասին գրառում է արել ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակը X-ի (թվիթեր) հարթակում:
«Վերացնելով շրջափակումը՝ իշխանությունները կարող են թեթևացնել Արցախում հազարավոր մարդկանց տառապանքը և թույլ տալ մարդասիրական օգնության անարգել հոսքը խաղաղ բնակչությանը»,-մասնավորապես ասվում է գրառման մեջ: