Բեռլինից հուսահատված և հուսախաբված վերադառնալուց առաջ Խրիմյանի պատվիրակությունը իր բողոքն է ուղարկում կոնգրեսի նախագահ Բիսմարկին․ «Հայերն այժմ կսովորեն թե իրենք խաբված են,թե որովհետև իրենք եղել են խաղաղասեր,իրենց իրավունքները չեն ճանաչվել,  թե իրենք ոչինչ չեն ձեռք բերել պահպանելու համար իրենց հնադարյան եկեղեցու և իրենց հնադարյան ազգայնության անկախությունը»։ Ակնկալվելիք բարենորոգումների փախարեն առավել սրվեցինն առանց այն էլ սրված ազգամիջյան հարաբերությունները,հայկական հարցին հակադրեցին քրդականը,հրահրեցին քուրդ ռազմական ավագանուն՝ վրեժխնդիր լինել անզեն հայ ժողովրդից,որպես հատուցում Բեռլինի դաշնագրի «քրդերից ու չերքեզներից հայերին պաշտպանելու»61-րդ հոդվածի ։Իրավացի էր Խրիմյանը,որ գրում էր․ «Այլևս կասկած չկա,որ քրդական միություն է կազմակերպվում կառավարության դրդումով,որը ուզում է անդամալուծել հայոց հարցը,դրան հակադրելով մի նոր հարց՝ քրդականը։Այս միության ոգին Օսմանյան քաղաքականությունն է: Ինչ վերաբերում է հայերին,ապա նրանք շատ ուշ հասկացան,որ կապիտալիստական Եվրոպայի պարագլուխները Բեռլինում հավաքվել էին ոչ թե լուծելու փոքր ժողովուրդների ճակատագիրը,այլ սովորական միջազգային գործարքներ կնքելու՝ առանց ժողովուրդների կամքի հետ հաշվի նստելու և ընդդեմ ժողովուրդների կենսական շահերի։Այդպիսին է բուրժուական դիվանագիտության բուն էությունը։Այն իր էությամբ անկարող է և երբեք չի ձգտել արդարացիորեն լուծելու փոքր,և ոչ միայն փոքր, ժողովուրդների կենսական հարցերը: Բեռլինի կոնգրեսը դիվանագիտական « լկտի կոմեդիա »էր։ Այն նպատակ ուներ առաջավոր մարդկության ուշադրությունը շեղել և մոլորեցնել։ Կոնգրեսի որոշումներն ունեն աղաղակող անարդարացի բնույթ։ Կողոպտվեց  Օկուպացված Արևմտյան Հայաստանը։

Օսմանյան կայրության հողերը զավթեցին Անգլիան ու Ավստրո Հունգարիան։ Օսմանյան Կայսրության ստրկական տիրապետության տակ վերադարձրին բուլղարներին և Արեւմտեան Հայաստանի հայերին, նրանց դատապարտելով ֆիզիկական բնաջնջման ու բռնի ձուլման։

Ահա քաղաքակիրթ Եվրոպայի մեծ տերությունների ղեկավարների ողորմածությամբ արևելյան հարցի «հումանիստական» սկզբունքով լուծման պատկերը։ Կոնգրեսի աշխատանքները հանրագումարի բերելուց հետո պատմաբանները գրել են․ «Պատմության մեջ քիչ կգտնվեն այդպիսի ահավոր և անարդարացի որոշումներ։