
Փարիզի արվարձան Սևրում հարյուր երեք տարի առաջ՝ 1920թ. օգոստոսի 10-ին, կնքվեց Սևրի դաշնագիրը՝ Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-1918թ.թ. առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած դաշնակից պետությունների միջև: Կնքված այս Դաշնագիրը պետք է վավերացներ Պողոս Նուբարը։
Հայաստանի Հանրապետության կողմից պայմանագիրը ստորագրեց Ավետիս Ահարոնյանը: Նա և Արևմտյան Հայաստանի հայերի ներկայացուցիչ և ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշան, գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքեցին լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրային հարաբերությունների վերաբերյալ: Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, իբրև դաշնագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր դաշնագիրը ստորագրած բոլոր պետությունների կողմից: Պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. ստորագրված Սաքս- Պիկոյի պայմանագրի դրույթներն ու 1920թ. Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումները:
1920թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի դաշնագիրը բաղկացած էր 91 մասից ու 433 հոդվածներից: Հայաստանի բաժինն ընդգրկում էր 88-93 հոդվածները: Թուրքիան Հայաստանը ճանաչում էր ազատ, անկախ և ինքնիշխան պետություն: Թուրքիան և Հայաստանը համաձայնվում են Կարինի, Տրապիզոնի, Վանի և Բաղեշի նահանգներում սահմանազատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել նրա բոլոր որոշումներն ու առաջարկները՝ ներառյալ Հայաստանին դեպի ծով ելք տալու և օսմանյան տարածքների ապառազմականացման վերաբերյալ: Վրաստանի և Ադրբեջանի հետ սահմանները որոշվելու էին այդ պետությունների
հետ ուղղակի բանակցությու
Բաքվի ուժայինների կողմից Բերձորի ճանապարհի շրջափակումը ցեղասպանություն է արցախահայության նկատմամբ. Այսպիսի հայտարարություն է արել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին իր զեկույցում։ Նախկին դատախազը, սակայն, բացարձակապես հաշվի չի առնում Արցախի հետ կապված պատմաիրավական իրավիճակը և Ստալինի կողմից Հայաստանի Հանրապետության մարզերի ապօրինի բաժանումը։ Ինչը բաց դուռ է Արցախի և Սյունիքի հայության էթնիկ զտումների համար։