Օգոստոսի 10-ին, տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի ընտրական հանձնաժողովի կազմակերպած 22-րդ Zoom հանդիպումը։ Հանդիպման թեման՝ Սեւրի Դաշնագիրը եւ Հայաստանի (1920 թ.) արեւլյան սահմանը։
Zoom հանդիպման ժամանակ Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը նշեց,որ լրացավ Սևրի դաշնագրի ստորագրման 103-ամյակը։ Ա. Աբրահամյանը նշեց,որ պետություններին այսօր էլ կարելի է հիշեցնել նախկինում իրենց ստանձնած պարտավորությունների մասին, եւ դա պետք է արվի խոր գիտական, վերլուծական, մեթոդաբանական քննարկման միջոցով` օգտագործելով ժողովրդական դիվանագիտության սկզբունքները:
Նշենք, որ Սեւրի Դաշնագիրը ստորագրած բոլոր պետությունները կիրառում էին իրենց շահերից ելնելով և չվավերացվեց Ֆրանսիայի կողմից։ Սակայն Հայաստանն առաջին անգամ մասնակցեց միջազգային խոշոր համաժողովի և իր ստորագրությունը դրեց մեծ տերությունների հետ այս Դաշնագրի տակ։
Սեւրի Դաշնագիրը վավերացվել է Արեւմտյան Հայաստանի կողմից 2016 թվականի հունիսի 24-ին։