Օգոստոսի 10-ին Արևմտյան Հայաստանի Երևանյան գրասենյակում տեղի է ունեցել ՝ Սևրի դաշնագրի ստորագրման 103-ամյակին նվիրված գիտաժողով։ Գիտաժողովին տեսազանգով միացել էր նաև Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը։
Արմենակ Աբրահամյանը ողջունեց Սևրի դաշնագրի ստորագրման 103-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին։
«Ողջունում եմ Սևրի պայմանագրի ստորագրման 103-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում: 1920թ. օգոստոսի 10-ին, կնքվեց Սևրի դաշնագիրը՝ Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-1918թ.թ. առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած դաշնակից պետությունների միջև:Սևրի պայմանագիրն իր 89-րդ հոդվածով փաստում և ամրագրում էր հայ ժողովրդի պատմական անվիճելի առնչությունը Հայկական լեռնաշխարհի հետ, որտեղ հազարամյակներ ի վեր ծնվել, ապրել և պետականություն ու մշակույթ էր կերտել հայ ժողովուրդը:
Ելույթ ունեցավ նաև վարչապետ Սեդա Մելիքյանը։
Վարչապետ Մելիքյանը իր խոսքում նշեց, որ ՝ Հայաստանի Հանրապետության կողմից պայմանագիրը ստորագրեց Ավետիս Ահարոնյանը: Նա և Արևմտյան Հայաստանի հայերի ներկայացուցիչ և ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշան, գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքեցին լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրային հարաբերությունների վերաբերյալ: Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, իբրև դաշնագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր դաշնագիրը ստորագրած բոլոր պետությունների կողմից: Պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. ստորագրված Սաքս- Պիկոյի պայմանագրի դրույթներն ու 1920թ. Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումները: