Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարել։«Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու գլխավոր մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը։ Ուստի Հայաստանը խնդրում է ՄԱԿ-ի կանոնադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ», ասվում է ՄԱԿ Թվիթերի էջում հրապարակված Հայաստանի դիմումի մեջ։