Օգոստոսի 13-ին Ջավաղքի Նինոծմինդա համայնքի Խոջաբեկ թաղամասում (նախկինում առանձին գյուղ է եղել) նշեցին գյուղի հիմնման օրը: Գյուղի օրը նշելը արդեն ավանդույթ է դարձել, որը գյուղացիները ցանկանում են պահպանել և փոխանցել սերնդեսերունդ:
Միջոցառման սկիզբը տրվել է Սուրբ Ղալաչայի լանջին տեղադրված “Ղօճէբէկ” քանդակած անվանման բացմամբ, որի նախաձեռնողն ու հովանավորն էլ գյուղի բարերար Գագիկ Փութուլյանն է: