Ադրբեջանը շարունակում է Դադիվանքի վանական համալիրը սեփականելու քաղաքականությունը։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Ադրբեջանի աղվանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի ներկայացուցիչները, որոնք Աղվանքի (Կովկասյան) առաքելական անկախ եկեղեցու հետնորդն են, այցելել են Հուդավենգ վանական համալիր, կրոնական ծեսեր կատարել եւ մոմեր վառել համալիրին պատկանող եկեղեցում»։

Արցախում Դադիվանքի համալիրը, որը գտնվում է  հայկական պատմական Քարվաճառի շրջանում, որն այժմ Բաքվի վերահսկողության տակ է, հռչակվել է «աղվանա-ուդիական», այստեղ այն յուրացնելու ակտիվ քաղաքականություն է վարվում։                                                                                                 

Արևմտյան Հայաստանի կառավարությունը բազմիցս անդրադարձել է Բաքվի ցեղասպան քաղաքականությանը: Դրա վառ դրսևորումներից է նաև մշակութային արժեքների հանդեպ տարվող քաղաքականությունը: Երբ Բաքվի իշխանություններին ձեռնտու է օտար մշակույթի յուրացման քաղաքականությունը, նրանք վանդալիզմի փոխարեն, որը դրսևորեցին Նախիջևանում և մի շարք այլ վայրերում, սկսում են կիրառել սեփական պատմություն և մշակույթ չունեցող ժողովրդի քաղաքականություն: Բաքուն նույնիսկ չի խորշում հայտարարել, որ քրիստոնեական ժամանակաշրջանի կառույցներն իրենց են պատկանում, չնայած իրենց մուսուլմանական հավատքին պատկանելության փաստին: Դադիվանքը դրա վառ օրինակներից է: Հայտարարելով այն իբրև աղվանական մշակութային կոթող, նպատակ ունեն իրենց պատմությունը հասցնել նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական ժամանակաշրջան, երբ իրենք իբրև ազգ և պետականություն գոյություն չունեին: Բաքվի իշխանությունների նմանատիպ քաղաքականությանը հավատում են միայն իրենք: Պատմություը ճշգրիտ գիտություն է և վաղ, թե ուշ ճշմարտությունը բացահայտվում է: Մաղթում ենք մեր հարևան ցեղերին հիշել այս մասին և իրենց ողջ եռանդն ու նյութական միջոցներն օգտագործել ազգագոյացման նպարակների համար, չնայած այն բանին, որ շատ են ուշացել և կանգնած են վերացման վտանգի առաջ: