Ախալքալաքի մունիցիպալիտետի փոքրիկ Մոդեգամ գյուղը դատարկվում է։ Վատ ճանապարհները, գազի, խանութների բացակայությունը և շատ այլ հանգամանքներ ստիպում են երիտասարդներին լքել գյուղը, իսկ ավագ սերունդը կորցրել է հույսը: Մոդեգամ գյուղում ապրում է 32 ընտանիք, հիմնականում տարեցներ։ Գյուղում ընդամենը 2-3 երիտասարդ ընտանիք կա։ Ձմռանը ճանապարհը հաճախ է ձյունը փակում, սակայն բնակիչներն արդեն սովոր են դրան։ Նրանք երազում են բնական գազի մասին։ Քաղաքապետի ներկայացուցիչ Գարիկ Չախալյանի խոսքով, եթե գյուղում բնական գազ լիներ, միգրացիան հնարավորիս կնվազեր:
Գյուղը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։ Բնակիչները դժգոհում են, որ պանիր արտադրողները դադարել են կաթ գնել, նրանք չգիտեն, ինչ անել կաթի հետ:
Գարիկ Չախալյանն ունի 6 կով: Նա կարծում է, որ արտադրողների կողմից կաթից հրաժարվելու պատճառը կաթի փոշին է։ Պանիրը պատրաստում են ու պահում տակառներում, արդեն մեկ տարի է, ինչ կաթ գնողները չեն գալիս, գյուղը հեռու է, ճանապարհը՝ վատը:
Մունիցիպալիտետի հյուսիսային մասում գտնվող փոքրիկ, հեռավոր գյուղը դատարկվում է, բնակիչները չեն ափսոսում, որ թողնում են իրենց տները, քանի որ ուզում են գոնե տարրական պայմաններ ունենալ։