Արցախը տարածք է, որտեղ հազարամյակներ ապրում է բնիկ հայ բնակչություն: Արցախը միջազգային հանրային իրավունքի տեսանկյունից Հայաստան պետության նահանգ է,որը 1920 թվականին ճանաչվել է  ավելի քան 30 երկրների կողմից և այդ ճանաչումն այսօր. ունի իրավաբանական  ուժ:  Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը այդ   պետության շարունակականությունն է։ Այս բնիկ հայ ժողովուրդը ենթարկվում է Ադրբեջանի հարձակմանը, որը ցանկանում է օգտվել 1991 թվականին ԽՍՀՄ փլուզման հետևանքներից: Ներկայիս Հայաստանի Հանրապետութունը իբրև անկախ պետություն այս  փոքր տարածքով փրկվել է խորհրդային տարիներին և իրավաբանորեն  անջատվել  արցախցիներից,  և թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության հետևանքով հինգ մայրցամաքներում սփռված Արևմտյան Հայաստանի ողջ ժողովուրդից: Թուրքական ցեղասպանութունը  մինչ օրս մնում է անպատիժ՝ ի ամոթ մարդկության։

Բացի այն, որ մեր հսկայական օրինական տարածքը զավթվել է Թուրքիայի և Բաքվի կողմից և պետք է մեզ վերադարձվի միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան, արցախցի 120,000 հայերը ներկայումս կրում են 2022թվականից Բաքվի կողմից իրականացվող ծրագրված ցեղասպանության հետևանքները,  որոնք խոչընդոտում են բնակչության սննդի մատակարարմանը։

Ես կոչ եմ անում Արգենտինայի իշխանություններին, հատկապես պարոն նախագահին և պարոն արտաքին գործերի նախարարին և աշխարհի բոլոր առաջնորդներին, այժմ հրատապ ազատագրել Բերձորի ճանապարհը՝ նախքան տղամարդկանց, կանանց, ծերերի և երեխաների կանխատեսվող մահը։ . Հիշեցնեմ, որ 1920 թվականի մայիսի 3-ին 46-րդ հրամանագրով Արգենտինան ճանաչեց Հայկական պետությունը՝ ներառյալ Արցախը։ Անգործությունը մեղսակցություն է Արցախի հայ ժողովրդի հանդեպ գալիք ցեղասպանությանը.

Դոկտոր Գիլերմո Ա. Կարամանյան

Արգենտինայի Հանրապետությունում Արևմտյան Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս