Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը պատրաստվում է նոր ներկայացման՝  ֆրանսահայ գրող Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» վեպի հիման վրա:«Չնայած ստեղծված ծանր իրավիճակին թատրոնը շարունակում է գործել, քանի որ մշակույթն առանձնակի կարևորություն ու նշանակություն ունի հատկապես այնպիսի ծանր իրավիճակում, որում հայտնվել ենք:  Մենք ստիպված ենք փորձերը համապատասխանեցնել հովհարային անջատումներին, որպեսզի մինչև այս ամսվա վերջ կարողանանք հանդիսատեսին ներկայացնել բեմադրությունը:  Մեր թատրոնում «Գիշատիչների խնջույքը» բեմադրվել է նաև Արցախյան շարժման օրերին, երբ գոյաբանական  խնդիր էր ծառացել մեր ժողովրդի առջև։ Նոր տարբերակով այն կրկին ներկայացնելու ընտրությունը պատահական չէ, քանի որ  շրջափակման մեջ հայտնված արցախցիները  համառ պայքար են մղում և ծանր կացության մեջ պետք է ընտրություն կատարեն՝ մնալով  իրենց  կոչման բարձրության վրա»,- ասաց Ք. Հարությունյանը