ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայր:
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ աշխատանքային խումբը ծանոթացել է 10-րդ տարին իրականացվող վիշապաքարերի պեղումների ընթացքին, ուսումնասիրվել են հուշարձանների և նախատեսվող պահպանական գոտիների սահմանները։ Համայնքի ներկայացուցիչների ներկայացմամբ՝ տարածքը իրենց համար միշտ սրբավայր է եղել, իսկ տարածքում առկա վիշապաքարերն ու ժայռապատկերները պահպանվել են համայնքի կողմից։ Առաջիկայում կազմված փաստաթղթերը կներկայացվեն նախարարություն և կքննարկվեն փորձագիտական հանձնաժողովի կողմից՝ Տիրինկատար հնավայրին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու և պահպանական գոտին հաստատելու համար։