Շվեյցարիան կոչ է անում Հայաստանին և Բաքվին հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իրենց հանձառություններին, ինչպես նաև՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմանը, որով Բաքունպետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Բերձորի ճանապարհով ապահովելու երկու ուղղություններով անխոչընդոտ ապրանքների, բեռների և մարդկանց տեղաշարժը։

«Ընդգծենք նաև, որ պետք է ապահովել անխոչընդոտ մուտքը մարդասիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար, ինչպես որ պահանջվում է մարդասիրական միջազգային իրավունքով։ Կոչ ենք անում գտնել հումանիտար կոնսենսուս, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի այն բնակչությանը, որը ունի դրա կարիքը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պետք է վերականգնի իր գործունեությունը տարածաշրջանում՝ առանց խոչընդոտների։

Կոչ ենք անում կողմերին ձեռնարկել լարվածության թուլացման ուղղված միջոցառումներ և ջանքեր գործադրել հարաբերությունների նորմալացման և խաղաղության պայմանագրի կնքման համար։ Շվեյցարիան հանձառու է այս ջանքերը առաջ մղել բարեխղճությամբ, եթե երկու կողմերը հետաքրքրված են դրանով։ Շվեյցարիան հանձառու է իր ուժերի սահմաններում ապահովելու մարդասիրական ճգնաժամի զարգացման հետագա կանխումը»,- ընդգծել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչը։