«Միացյալ Թագավարությունը շարունակում է խորապես  մտահոգվել Բերձորի ճանապարհի խափանմամբ, որը վտանգում է  կյանք փրկող դեղորայքի, բուժծառայությունների և այլ անհրաժեշտ պարագաների, ապրանքների մատակարարումը, որը  մարդասիրական հետևանքներ է առաջացնում տեղի բնակչության համար»,- Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ունեցած ելույթում ասաց ՄԱԿ-ում Միացյալ Թագավարության ներկայացուցիչը։

Նա ընդգծեց՝ շատ կարևոր է, որ ՄԱԿ-ի միջազգային  դատարանի որոշումը հարգվի՝ ապահովելով Բերձորի ճանապարհով երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը։

«Մենք կոչ ենք անում կողմերին թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտին  բոլոր ճանապարհներով, այդ թվում՝ Բերձորի ճանապարհով, մուտք գործել, որպեսզի  կազմակերպությունը կարողանա իր կենսական աշխատանքն իրագործել։ Բոլոր կողմերը պարտավոր են ձեռնպահ մնալ մարդասիրական օգնությունը քաղաքականացնելուց, որպեսզի հնարավոր լինի հոգալ քաղացիական բնակչության կարիքները»,- ասաց նա։

ՄԱԿ-ում Միացյալ Թագավարության ներկայացուցիչը նշեց, որ ջերմորեն ողջունում են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև միջազգային գործընթացները,  վերջին շրջանում Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հյուրընկալած հանդիպումները, նաև ԱՄՆ ջանքերն այս ուղղությամբ։

«Կոչ ենք անում կողմերին կրկնապատկել ջանքերն այս բանակցություններում՝ հասնելու  մնայուն խաղաղության։ Դիվանագիտությամբ և  ՄԱԿ-ի կանոնադրությամբ և ոգով է հնարավոր կողմերին ավելի մոտ բերել խաղաղության»,- հայտարարեց նա։