«Բաքվի կողմը ուղղակի թքած ունի, թե որտեղ են ընթանում բանակցությունները՝ Մոսկվայում, Վաշինգտոնում, թե մեկ այլ տեղ։ Նա խնդրի ուժային լուծման քաղաքականություն է որդեգրել»- իր տեսաուղերձում հայտարարել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը, ով ցավով է նշում ,որ ողջ աշխարհը Արցախի բնիկ հայերին համարում է եկվոր , իսկ թե ով է եկվոր , մենք գիտենք,անհրաժեշտ է ապացուցել դա:

Բաղդասարովն ընդգծել է, որ Հայաստանը պետք է գիտակցի, որ ոչ ոք օգնության չի գալու և պետք չէ հույս դնել դիտորդների և խաղաղապահների վրա, ովքեր իրենց շահերն են սպասարկում: Վերջապես ՝ պետք է կոնկրետ քայլերի անցնել։ Անդրադառնալով ռուս խաղաղապահների ներկայությանը, նա ընդգծում է , ու Բաքուն վաղուց արդեն նոր տեր ունի և դա Թուրքիան է: Ռուսաստանը հյուսիսից մինչև հարավային Կովկաս, ներառյալ Սև ծովը, շրջափակված է և Հայաստանի Հանրապետությունը պետք է հույսը միան իր վրա դնի՝ ներառյալ սփյուրքը և ստեղծի մարտունակ բանակ: Բավական է տարիներով նստել ու ոչինչ չանել:

https://youtu.be/tTqXzrpVSwg