Տիգրիս գետի վրա կառուցվելիք «Ջիզրեի ջրամաբար» ծրագիրը հավանության է արժանացել, որը կառուցվելուց հետո մի շարք բնակավայրեր կանցնեն ջրի տակ, գետում ապրող բազմաթիվ կենդանիների տեսակներ կհայտնվեն անհետացման վտանգի տակ։ Ըստ նախագծի՝ Մերձավոր Արևելքի ամենաերկար գետը համարվող, 2800 կիլոմետր երկարությամբ Տիգրիսի վրա կկառուցվի թվով 10-րդ ջրամբարը։ Ծրագիրը մրցույթի էր ներկայացվել 2013 թվականի մայիսի 24-ին և սառեցվել էր տարբեր տարաձայնությունների պատճառով։ Տիգրիս գետի վրա Ըլըսու ջրամբարից հետո սա կլինի երկրորդ ամենամեծ ամբարտակը։ Տարիներ շարունակ քննարկման առարկա հանդիսացող ջրամբարի նախագիծը վերջնականապես հաստատվել է օգոստոսի 16-ին։ Սակայն հայտնի չէ, թե երբ կսկսվի շինարարությունը։ 40 մետր բարձրությամբ և 381 մլն խմ ջրի պահեստային ծավալով ջրամբարի կառուցումը պետք է ավարտվի երեք տարվա ընթացքում։