Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր երկիրը մտահոգված է ԼՂ խնդրի շուրջ լարվածության կապակցությամբ։ «Միակ ճանապարհը այս պատմական հակամարտությունից դուրս գալու համար՝ բանակցություններն ու կոմպրոմիսներն են, եթե նույնիսկ դա դժվար է։ 2023 թվականին, մասնավորապես Շառլ Միշելի կազմակերպած հանդիպումների շրջանակներում պայմանավորվածությունները դրական առաջընթաց են: Երկու երկրների ղեկավարները հաստատել են երկրների տարածքային ամբողջականությունները և ես ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել»,- նշեց նա։
Լահբիբի խոսքով, Բրյուսելում կայացած վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է և երկրների ղեկավարների պարտականությունն է ամեն ինչ անել հայ և ադրբեջանցի բնակիչներին թույլ տալու խաղաղության մեջ ապրել: «Բելգիան և ԵՄ-ն կշարունակեն իրենց դիվանագիտական շփումներում պնդել և գործել այս ուղղությամբ: Ինչպես գիտեք 2024 թվականի հունվարի 1-ից Բելգիան ԵՄ նախագահությունը կստանձնի, Հայաստանը եվրոպացիների համար կարևոր գործընկեր է և համաշխարհային անկայուն իրավիճակում մենք ցանկանում ենք ամրապնդել մեր գործընկերությունը», — նշեց նա: Արևմտյան Հայաստանի կառավարությունը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է միջազգային կառույցների և պետությունների պաշտոնական հայտարարություններին:Մենք ողջունում ենք ցանկացած խելամիտ հայտարարություն, որն ուղղված է Արցախի՝ որը Բաքվի ենթակայության տակ չէ, և նրա բնիկ ժողովրդի շահերի պաշտպանությանը: Մեզ համար խորթ և անընդունելի են բոլոր այն մոտեցումները, որոնք բնիկ արցախցիներին ընկալում են իբրև համայնք, կամ Բաքվի տարացքում ապրող բնակիչներ:Հիշեցնում ենք, որ Արցախն Արևմտյան Հայաստանի գավառն է իր բնիկ ժողովրդով և պահանջում ենք բոլորից հիշել սա և հարգել արցախցիների իրավունքները: