Ինչպես տեղեկացանք lragir.am-ից Վրացի օգտատերը գրառում եւ լուսանկար է հրապարակել․Վաճառականի ձեռքում Ջիքի՝ ընձառյուծի կամ «վագրի կաշի»։ Այս փայլուն աշխատությունը զարմանալի ճշգրտությամբ արտացոլում է հայ մարդաբանական տեսակի առանձնահատկությունները։Այս ժամանակաշրջանում է, որ հայ վանականները մուտք են գործում Իռլանդիա։Միակ ժողովուրդը, ում մշակութային և տնտեսական գործունեությունը 7-8-րդ դարերում ընդգրկում էր նման հսկայական տարածք՝ Իռլանդիայից մինչև Չինաստան, հայերն էին։ Ցավոք, Վրաստանում լայնորեն տարածվել է թուրքական և ադրբեջանական հակահայկական քարոզչությունը, որը զզվելի կերպով կեղծում և խարխլում է մեծ ժողովրդի պատմությունը։ Թերթելով մեր պատմության հարյուրավոր աղբյուրներ՝ ես տեսա նաև հայոց պատմության բազմաթիվ սկզբնաղբյուրներ, որոնց վերլուծությունը կարող է տալ միայն մեկ եզրակացություն՝ հայ ժողովրդի մշակութային ավանդը մարդկության պատմության մեջ ամենամեծ և կարևորներից է։