Հայ սամբիստները մեդալներ են նվաճել Աշխարհի գավաթում

Օգոստոսի 22-23-ը Ղրղզստանում անցկացվում է սամբոյի 2023 թվականի Աշխարհի գավաթը։ Մրցումային առաջին փուլում հայ սամբիստները մեդալներ են նվաճել, փոխանցում է armsport-ը: 64կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Արթուր Մանուկյանը, իսկ 88կգ քաշային կարգում կրկին բրոնզե մեդալի է արժանացել արցախցի մարզիկ Վահագն Չալյանը։